Երաժշտական ​​արդյունաբերությունից «հեռանալուց» ընդամենը երեք օր անց Լիզոն վերադարձել է

12:33   2 ապրիլի, 2024

Երաժշտական ​​արդյունաբերությունից հեռանալու մասին հայտարարությունից ընդամենը երեք օր անց Լիզոն կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել:

35-ամյա երգչուհին ցնցել էր երկրպագուներին՝ հայտարարելով, որ «հեռանում է», քանի որ «հոգնել է իր վրա տարբեր հարձակումներից» եւ այն փաստից, որ մարդիկ քննադատում են իր արտաքինը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от YITTY (@yitty)

Սակայն այս հայտարարությունից ընդամենը երեք օր անց երգչուհին վերադարձել է սոցիալական ցանցերի հարթակ՝ գովազդելով իր Yitty լողազգեստները: Աստղը լողազգեստով իր բարեմասնություններն է ցուցադրել ստորջրյա կախարդական ֆոնին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Lizzo (@lizzobeeating)

Այն բանից հետո, երբ Լիզոն հայտարարեց, որ «հեռանում է», երկրպագուները նրան կոչ արեցին չհանձնվել. «Սպասեք, սա ապրիլմեկյան կատակ է»: «Մենք քո կարիքն ունենք: Ես քո կարիքն ունեմ: Կանայք քո կարիքն ունեն, աշխարհը քո կարիքն ունի: Մենք սիրում ենք Քեզ»:



© NEWS.am STYLE