Adidas-ն արգելել է 44 համարի գերմանական մարզաշապիկի վաճառքը՝ նացիստական ​​խորհրդանիշներին նմանության պատճառով

16:15   2 ապրիլի, 2024

Ֆուտբոլասերներն այլեւս չեն կարողանա գնել «Adidas»-ի՝ 44 համարի գերմանական մարզաշապիկը, քանի որ այն քննադատվում է նացիստական ​​խորհրդանիշի նմանության պատճառով, հայտնում է Hypebeast-ը։

Հաղորդվում է, որ շատերը համեմատել են 44 համարի մարզաշապիկների վրա օգտագործված տառատեսակը նացիստական ​​Schutzstaffel-ի (SS) Armanen runes խորհրդանիշի հետ:

SS-ն գործում էր Ադոլֆ Հիտլերի եւ Նացիստական ​​կուսակցության ղեկավարությամբ և հայտնի էր որպես Հոլոքոստի ամենամեծ հեղինակներից մեկը։ Պատմաբան Մայքլ Քյոնիգը առաջինն էր, ով մատնանշեց խնդիրը եւ հավաքածուների դիզայնը անվանեց «շատ կասկածելի»:

Adidas-ի խոսնակ Օլիվեր Բրյուգենը բացատրում է, որ որեւէ նմանություն միտումնավոր չի եղել. «Adidas-ում աշխատում են մարդիկ՝ մոտավորապես 100 երկրներից: Մեր ընկերությունը հավատարիմ է բազմազանության եւ ներառականության խթանմանը, եւ, որպես ընկերություն, մենք լիովին դեմ ենք քսենոֆոբիայի, հակասեմիտիզմի, բռնության եւ ատելության բոլոր դրսեւորումներին»:

Ընկերությունից նաև BBC-ին հայտնել են, որ մարզահագուստի դիզայնի համար պատասխանատվությունը կրում են Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան (DFB) եւ նրա գործընկերները:

Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան ասել է, որ թվերն ուղարկվել են ՈՒԵՖԱ՝ վերանայման համար, եւ որ «ներգրավված կողմերից ոչ մեկը չի տեսել որեւէ նմանություն նացիստական ​​սիմվոլիզմին»: «Սակայն մենք մեկնաբանություններին շատ լուրջ ենք վերաբերվում եւ չենք ցանկանում բանավեճի տեղիք տալ։ Մենք 44 համարի այլընտրանքային դիզայն կմշակենք եւ կհաստատենք ՈՒԵՖԱ-ի հետ»։



© NEWS.am STYLE