Կոբի Բրայանտին պատկանող NBA-ի չեմպիոնական մատանին վաճառվել է գրեթե 1 մլն դոլարով

17:07   2 ապրիլի, 2024

2000 թվականի NBA-ի չեմպիոնական մատանին, որը պատկանում է Կոբի Բրայանտին, Goldin Auctions-ում վաճառվել է ռեկորդային՝ 927200 դոլարով:

Այսպիսի 5 մատանիների տերը, որոնք նրա պատմական կարիերայի փայլուն վկայությունն էին, պատվիրել էր մատանու՝ լրացուցիչ ադամանդով պատված կրկնօրինակը՝ իր հորը՝ Ջո Բրայանթին նվիրելու համար:

«Լեյքերսի» հանգուցյալ լեգենդը 2000 թվականին «Ինդիանա Փեյսերսի» նկատմամբ 6-խաղյա հաղթանակ է տարել: Կոբի Բրայանտը 2-րդ եւ 3-րդ խաղերում ոտքը ոլորել էր, բայց ցավի նշաններ ցույց չէր տալիս: Պատմական 4-րդ խաղում Բրայանտը 53 րոպեից 47-ն է խաղացել եւ վաստակել է 28 միավոր, եւ «Լեյքերսը» տուն է տարել չեմպիոնական բաղձալի մատանիները:

Չեմպիոնական մատանին պատրաստված է 14 կարատանոց ոսկուց, կշռում է 59,6 գրամ, զարդարված է 40 ադամանդներով։ Ինչպես հայտնում է Sportico-ն, կենտրոնում մանուշակագույն էմալով գրված է «Լեյքերս» բառը, իսկ մատանու շուրջը գրված են «Աշխարհ» եւ «Չեմպիոններ» բառերը։



© NEWS.am STYLE