«Անարատը» նոր սարսափ ֆիլմն այնքան ահավոր է, որ հենց կինոթատրոններում հանդիսատեսների սիրտը խառնել է

15:36   3 ապրիլի, 2024

Նոր հոգեբանական «Անարատը» (Immaculate) թրիլերը, գլխավոր դերում՝ Սիդնեյ Սուինի, հանդիսատեսներին ստիպել է տառացիորեն փսխել սարսափից իր անհավանական խճճված ու արյունալի կադրերով։ Սարսափի ֆանատները ժապավենն անվանել են «մեծագույն» սարսափ-ֆիլմերից մեկը, որը երբեւէ նրանք տեսել են։

Նոր սարսափ-ֆիլմը կրոնական թեմատիկայով է, ցուցադրվել է անցած ամիս, առաջ բերել տարակուսանքի ալիք սոցցանցերում։ Ոմանք անգամ հավաստիացրել են, որ տեսարաններն այնքան ահավոր էին, որ անգամ ստամոքսացավ են ունեցել դիտելու ժամանակ, գրել է Daily Mail-ը։

«Սիրտս տառացիորեն խառնում էր կինոթատրոնում ֆիլմը դիտելուց հետո։ Երբեք այլեւս չեմ նայի այս ֆիլմը»,- գրել է նրանցից մեկը։ «Ես գրեթե վստահ եմ, որ վերջնական տեսարանի ժամանակ առաջին շարքում նստած աղջիկը փսխել է»,- նշել է մեկ ուրիշը։ «Կինոթատրոնում նայեցի «Անարատը», եւ իմ առջեւ նստած զույգի սիրտը սկսեց խառնել։ «Սիրտս այնպես է խառնում, սա չափից ավելի է ինձ համար։ Եթե գոնե մի փոքր զզվող եք, խորհուրդ չեմ տա նայել այս ֆիլմը»։ «Մի նայեք Immaculate-ը։ Մի քանի անգամ ստիպված եմ եղել դուրս գալ»։

Հանդիսատեսներից մեկը հայտնել է, որ ֆիլմի վերջում պատրաստ էր կորցնել գիտակցությունըեւ որ հիմա հետ կտա, բայց եւ ավելացրել է. «Մի անգամ էլ պետք է նայեմ այն»։

Ֆիլմում խոսքը  «ամերիկացի միանձնուհու մասին է՝ Սեսիլիա անունով, «որը մեկնում է նոր ուղեւորության հեռավոր մենաստան Իտալիայի գյուղական վայրում։ «Սակայն ջերմ ընդունելությունն արագ վերածվում է իսկական մղձավանջի, երբ նա հայտնաբերում է, որ իր նոր տունը չարագուշակ գաղտնիք է պահում եւ աներեւակայելի սարսափներ»,- նշված է սինոպսիսում։ Ամեն բան էլ ավելի է բարդանում, երբ Սեսիլիան հայտնաբերում է, որ հղի է, չնայած երբեք սեքսով չի զբաղվել։

Ֆիլմը ցուցադրումից արդեն հավաքել է 13 մլն դոլար՝ անկախ ինչպես հանդիսատեսների այնպես էլ քննադատների ոչ միանշանակ արձագանքից։



© NEWS.am STYLE