«Կատվի աչք» մանիկյուրը թրենդ է, որը պահանջված կլինի այս ամառ

16:40   3 ապրիլի, 2024

«Կատվի աչք» մանիկյուրը թրենդ է, որը պահանջված կլինի այս ամառ։ Մանիկյուրի այժմ ամենապահանջված տեխնիկան ոգեշնչվում է ճանապարհից, ոչ թե բետոնից, սպիտակ գծերից կամ ճանապարհափոսերից, այլ կատվի աչքերի արտացոլումից։ Միայն վերջին մեկ ամսում Google-ում որոնումները «եղունգներ» թեմայով, ավելացել են 1 000 տոկոսով՝ հավաքելով ավելի քան 57 մլն դիտում TikTok-ում, գրել է Vogue-ը։

ногти.jpg (209 KB)

«Կատվի աչք» եղունգները դիզայնի ինքնատիպ տեսակ են, ունեն առկայծող նեղ գիծ եղունգի վրա, որը նման է իսկական կատվի աչքի»,- բացատրել է մանիկյուրի հանրահայտ վարպետ Միշել Համֆրին, որն այդ տեխնիկան օգտագործել է իր հաճախորդների համար։

View this post on Instagram

A post shared by Alexandra Teleki (@thehotblend)

Լույս արտացոլող եւ ինտրիգ առաջացնող այս կատարյալ մանիկյուրը նրանց համար է, ովքեր սիրում են մշտապես փոփոխվող կերպարը. «կատվի աչք» եղունգները փոխվում են ամեն անգամ, երբ նայում եք դրանց, կախված այն բանից, թե ինչպես է դրանց վրա անդրադառնում լույսը։

View this post on Instagram

A post shared by Frikiki Nails (@nailsbyfrikiki)

Ինչ գույն էլ որ ընտրեք՝ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է օգտագործել եղունգների լաք կամ գել, որը պարունակում է մագնիսական մասնիկներ, իսկ հետո մագնիսի օգնությամբ ձեւ տալ դրանց։ «Լաքը քսելուց հետո մագնիսը պահում են եղունգի վրա, ստիպում ներկի մասնիկներին շարժվել»,- բացատրում է Համֆրին։ «Սովորաբար այդ տեխնիկայի օգնությամբ դուք ստեղծում եք կատվի աչքի ձեւ, բայց վերջնարդյունքը իրականում տարբեր է՝ կախված մագնիսի ձեւից եւ այն բանից, թե ինչպես եք այն ուղղորդում»։



© NEWS.am STYLE