Թուրք խոհարար Salt Bae-ն Դեն Բիլզերյանին ուղարկել է իր հարյուրավոր լուսանկարները՝ նրա հետ ընկերանալու ակնկալիքով

23:10   3 ապրիլի, 2024

Թուրք խոհարար Salt Bae-ն (իսկական անունը՝ Նուսրեթ Գյոքչե) երկար տարիներ փորձում է ընկերանալ հայազգի հայտնի պոկեր խաղացող Դեն Բիլզերյանի հետ, գրում է Daily Mail-ը։

Բիլզերյանն ասում է, որ ինքը միշտ իմացել է, որ խոհարարը «տարօրինակ» է, քանի որ տարիներ շարունակ իրեն իր լուսանկարներն է ուղարկել: Նա կիսվել է անձնական հաղորդագրությունների սքրինշոթով, որտեղ երեւում է, թե ինչպես է Salt Bae-ն տարիներ շարունակ փորձել կապվել նրա հետ: «Բոլորը խոսում են այն մասին, թե որքան տարօրինակ է այս Salt Bae-ն, ես դա գիտեի շատ վաղուց: Ինչ հիմարն է նա»,-Instagram-ի Stories-ում հրապարակված տեսանյութը մակագրել է Բիլզերյանը։

Պարզվել է, որ թուրք շեֆ-խոհարարը դեռ 2015 թվականին է փորձել ընկերանալ Դենի հետ՝ նրան բազմաթիվ անձնական լուսանկարներ ուղարկելով։ Այն փաստը, որ Դենը երբեք չի արձագանքել նրա հաղորդագրություններից ոչ մեկին, չի խանգարել խոհարարին էլ ավելի շատ լուսանկարներ ուղարկել: Նկարները բազմազան են՝ կիսամերկ կադրերից մինչեւ այնպիսիք, որտեղ նա մեծ դանակներ է պահում սթեյքերի կողքին, եւ սելֆիներ շան հետ:



© NEWS.am STYLE