«Գահերի խաղի» դերասանուհին խեղդվելու տեսարանում նկարահանելուց հետո սկսել է տառապել «խրոնիկ կլաուստրոֆոբիայով»

22:12   4 ապրիլի, 2024

«Գահերի խաղը» սերիալի դերասանուհի Հաննա Ուադինգհեմը դրվագներից մեկում խեղդվելու տեսարանում նկարահանվելուց հետո սկսել է տառապել «խրոնիկ կլաուստրոֆոբիայով»:

Հաննայի կերպարը սերիալում դաժանորեն խոշտանգում է Սերսեյա Լանիսթերին (Լենա Հիդին): Երբ վերջինը վերականգնում է իր իշխանությունը, նա բանտարկում եւ պատժում է Ունելլային (Հաննայի հերոսուհուն)։

«Գահերի խաղն ինձ տվեց մի բան, որը ես չէի սպասում, դա խրոնիկ կլաուստրոֆոբիան էր», - The Late Show-ի եթերում ասել է Ուադինգհեմը: «Սարսափելի էր։ Տասը ժամ տանջանք. Ես կապված էի սեղանին կաշվե ժապավեններով: Ես չէի կարողանում գլուխս բարձրացնել... Ամենուրեք գոտու հետքերն էին»։

Ուադինգհեմն առաջին անգամ 2021 թ-ին Collider-ին տված հարցազրույցի ժամանակ էր բացահայտել, որ իրեն իրականում խոշտանգել էին սերիալի նկարահանման հրապարակում: Դերասանուհին այնուհետեւ պատմել էր, որ այդ տեսարանի նկարահանումն իր կյանքի երկրորդ վատագույն օրն էր ծննդաբերությունից հետո։



© NEWS.am STYLE