Այսպիսի բան հնարավոր է միայն Դուբայում. հեռախոսահամարը աճուրդում վաճառվել է մոտ 900,000 դոլարով

14:31   4 ապրիլի, 2024

Դուբայում կայացած աճուրդում 3,2 միլիոն դիրհամով (871 412 դոլար) վաճառվել է յուրահատուկ հեռախոսահամարով SIM քարտը: Գնորդի անունը չի հաղորդվում։

Առաջին անգամ չէ, երբ Դուբայում կարգավիճակը խորհրդանշող եզակի թվերը աճուրդի են հանվում միլիոնավոր դոլարներով: 2022 թվականին եռանիշ համարանիշը վաճառվել էր 9,5 միլիոն դոլարով։

Դուբայի գերհարուստները հերթական անգամ ցուցադրել են իրենց կիրքը յուրահատուկ թվերի նկատմամբ։ Հնդիկ գործարար Բալվինդեր Սահանին 9 միլիոն դոլար էր վճարել միանիշ ավտոմեքենայի համարանիշ գնելու համար: Մինչ այժմ Սահանին հավաքել է 10 պետհամարանիշ եւ հույս ունի հավաքել ավելին։

Հեռախոսահամարը, որը վաճառվել է գրեթե 900,000 դոլարով, բաղկացած է 7 նիշից (չհաշված՝ երկրի կոդը):



© NEWS.am STYLE