Տղամարդիկ վախենում են ամերիկացի մոդելին ժամադրության հրավիրել՝ նրա սեքսուալ արտաքինի պատճառով

23:10   4 ապրիլի, 2024

Հյուսիսային Կարոլինայից մի մոդել կարծում է, որ իր սեքսուալ տեսքը սարսափեցնում է տղամարդկանց, ովքեր վախենում են նրան ժամադրության հրավիրել:

26-ամյա Լորեն Բաթլերը գրեթե մեկ տարի է, ինչ ժամադրության չի եղել: «Դժվար է այսքան սեքսուալ լինել»,-Jam Press-ին ասել է գեղեցկուհին: «Տղամարդիկ կարծում են, որ ես չափազանց գեղեցիկ եմ՝ ինձ հետ ժամադրության գնալու համար, կամ էլ անհանգստանում են, որ ես նրանց կմերժեմ»:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Lauren Butler (@amouredelavie)

Նախկին սպասուհին պարծենում է իր 3,4 միլիոն ինստագրամյան հետեւորդներով։ Նրա խոսքով՝ տղամարդիկ, պարբերաբար, անձնական հաղորդագրություններով նրան «լկտի արտահայտություններ» են ուղարկում: Սակայն իրական կյանքում նրանք հանկարծ դառնում են ամաչկոտ։

«Երբ ինչ-որ մեկը մտածում է ինձ հետ հանդիպելու մասին, նրանք նայում են իմ նկարներին եւ կարծում, որ ես շատ տարբերակներ կունենամ»,-եզրակացրել է Բաթլերը: Ըստ նրա՝ տղամարդկանց վախեցնում է ոչ միայն իր արտաքինը, այլեւ զարմանալի ինքնավստահությունը։ «Տղամարդիկ ինձ տեսնում են որպես սեքս-օբյեկտի, բայց նրանք նաեւ չեն կարողանում շփվել ինքնավստահ կնոջ հետ»,-հայտարարել է նա:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Lauren Butler (@amouredelavie)

Չնայած հարաբերությունների լճացման շրջանին՝ Բաթլերը չի կորցնում մշտական ​​զուգընկեր գտնելու հույսը, թեեւ դա նրա գլխավոր առաջնահերթությունը չէ։ «Իմ վերջին ժամադրությունը եղել է անցած ամառ»,-ասել է նա՝ հավելելով, որ այժմ բաց է սիրո համար, բայց ակտիվորեն չի փնտրում այն:

«Ես երկարաժամկետ հարաբերություններ եմ ուզում, որը հետագայում կհանգեցնի ամուսնության»,-նշել է նա:



© NEWS.am STYLE