Քեյթ Մոսն ու Ջուրդան Դանը գլխավորել են Շառլոտ Թիլբերիի նոր ցնցող արշավը

12:36   5 ապրիլի, 2024

Քեյթ Մոսը եւ Ջուրդան Դանը գլխավորում են Շառլոտ Թիլբերիի նոր արշավը: Երկու սուպերմոդելները հայտնվել են բրենդի նոր՝ Pillow Talk Big Lip Plumpgasm ապրանքանիշի թեժ ֆոտոշարքում:

IMG_3457.jpeg (125 KB)

50-ամյա Քեյթը լուսանկարվել է Rellik-ի՝ 265 ֆունտ արժողությամբ փայլուն վինտաժային լողազգեստով: Նրա դիմահարդարումն անթերի կերպով ընդգծում էր նրա հավերժական գեղեցկությունը։

Միեւնույն ժամանակ, 33-ամյա Ջուրդանը գլամուրային տեսք է ունեցել՝ խորը դեկոլտեով վարդագույն կորսետով եւ փետրավոր խալաթով:

IMG_3458.jpeg (104 KB)

Երկու գեղեցկուհիներին է միացել «Ոսկե գլոբուսի» դափնեկիր Միխայելա Հաե Ռոդրիգեսը, ով շշմեցնող տեսք ունի ծոպավոր զգեստով եւ փայլուն շուրթերով։

IMG_3459.jpeg (123 KB)

33-ամյա դերասանուհին փայլուն տեսք ուներ, քանի որ բրենդի հիմնադիր Շառլոտն ինքն էր դիմահարդարը, եւ փայլուն ստվերաներկի շնորհիվ շլացուցիչ կերպար էր ստեղծել:

IMG_3460.jpeg (163 KB)

51-ամյա ձեռներեցն ու դիմահարդարը, նույնպես, հայտնվել է ֆոտոշարքում։ Նրան միացել են գեղեցկության ոլորտի մի շարք ծագող աստղեր՝ Ֆերնանդո Կասաբլանկասը, Դակոտա Ալվան, Մեգան Ռադերֆորդը, Սեվալ Օմարը եւ Շառլոտայի զարմուհին՝ Բելլա Բրուքման-Թիլբերին։



© NEWS.am STYLE