Էլիզաբեթ Հերլին պատասխանել է այն ենթադրություններին, թե ինքն է արքայազն Հարիին զրկել կուսությունից

19:29   5 ապրիլի, 2024

Դերասանուհի Էլիզաբեթ Հերլին մեկնաբանել է այն ենթադրությունները, թե ինքն է արքայազն Հարիին զրկել կուսությունից։

Ավելի քան մեկ տարի անց այն բանից հետո, երբ արքայազնը  իր հուշերում մանրամասնել էր կուսությունը «հասուն կնոջ» հետ կորցնելու մասին, դերասանուհին, հակադարձելով շատերի ենթադրություններին, հերքել է, թե ինքն է եղել այդ կինը:

«Դա ծիծաղելի է»,-Էլիզաբեթն ասել է Էնդի Քոհենին Watch What Happens Live-ի դրվագներից մեկում,-«Նա գրել է, որ այդ կինն անգլիացի էր, իրենից տարիքով մեծ: Եվ այդ ամենը տեղի էր ունեցել Գլոսթերշիրում: Եվ մարդիկ կարծել են՝ «Օ՜, խոսքն Էլիզաբեթի մասին է»: Դա աբսուրդ է։ Պարզապես, ծիծաղելի է»:

58-ամյա դերասանուհին հավելել է, որ ինքը «երբեք» չի հանդիպել Հարիի հետ, որն այժմ 39 տարեկան է։

Հարին գրքում պատմել է իր առաջին սեռական փորձի մասին, որը տեղի է ունեցել մոտ 17 տարեկանում՝ այն անվանելով «անփառունակ դրվագ»: «Նա շատ էր սիրում ձիեր եւ ինձ վերաբերվում էր երիտասարդ նժույգի պես»,-գրել է Հարին իր առաջին սիրուհու մասին, որի անունը, սակայն, չի նշել:



© NEWS.am STYLE