Նաոմի Քեմփբելի ընկերները հերքել են սաուդցի մուլտիմիլիոնատիրոջ հետ նրա սիրավեպի մասին լուրերը

14:19   6 ապրիլի, 2024

Նաոմի Քեմփբելը մեծ աղմուկ է բարձրացրել Միլանում գնումներ կատարելու ժամանակ։ 53-ամյա սուպերմոդելը այցելել է Prada-ի խանութ-սրահ։

IMG_3506.jpeg (189 KB)

Նա հագել էր բարձր օձիքով կապույտ ջինսե բաճկոն եւ սեւ տաբատ։ Իր շքեղ անսամբլին մի փոքր գույն ավելացնելու համար՝ Նաոմին իր տեսքն ամբողջացրել էր ընձառյուծի պրինտով պայուսակով, մեծ չափսի սեւ արեւային ակնոցով եւ սպիտակ սպորտային կոշիկներով։

IMG_3507.jpeg (167 KB)

Սուպերմոդելին ողջունել են երկրպագուները, եւ նա լուսանկարվել է Prada-ի աշխատակիցներից մեկի հետ։ Նրան ուղեկցել են երկու թիկնապահներ։

IMG_3508.jpeg (109 KB)

Ինչպես նշում է Daily Mail-ը, մոդելի ընկերները հերքել են Սաուդյան Արաբիայի մուլտիմիլիոնատեր պրոդյուսեր Մուհամեդ Ալ-Թուրքիի հետ նրա սիրավեպի մասին լուրերը։

IMG_3509.jpeg (133 KB)

Ալ Թուրքին Կարմիր ծովի կինոփառատոնի տնօրենն է։ Նա ուղեկցում էր Նաոմիին փետրվարին՝ Լոնդոնում կայացած BAFTA մրցանակաբաշխության ժամանակ, եւ այդ երեկո նրանց տեսել էին ձեռք-ձեռքի բռնած:

Սակայն Նաոմիի մտերիմ ընկերուհին վստահեցրել է, որ սիրավեպի մասին խոսք լինել չի կարող։ «Նրա բոլոր ընկերները գիտեն, որ նա իրականում սիրահարված է մեկ այլ մոդելի, եւ նրանք ամուր հարաբերություններ ունեն: Նաոմին հիմա միայնակ է եւ կենտրոնացած է իր երեխաների եւ ինքն իր վրա»:



© NEWS.am STYLE