Բիանկա Սենսորին շատ է ցանկանում երեխա ունենալ եւ հղիության ընթացքում էլ նախատեսում է բացահայտ զգեստներ կրել

10:21   7 ապրիլի, 2024

Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Սենսորին, շատ է ցանկանում երեխա ունենալ եւ նախատեսում է, նույնիսկ, հղիության ընթացքում բացահայտ զգեստներ կրել։

Ինչպես նշում է The US Sun-ը, 29-ամյա Բիանկան անգամ հղիության շրջանում չի պլանավորում ավելի համեստ հագնվել, եւ կշարունակի ցնցել իր համարձակ հանդերձանքով։

«Բիանկան իր տարերքի մեջ է: Նա սիրում է ուշադրությունը, եւ նրան դուր է գալիս, երբ Քանյեն է իրեն հագցնում, չնայած այն ամենին, ինչ բոլորը մտածում են նրա հանդերձանքների մասին: Նա կարծում է, որ իր կերպարները ոչ միայն նորաձեւ են, այլեւ, շատ առումներով, արտիստիկ: Բիանկան երկար ժամանակ է՝ իրեն լիովին նվիրել է այս գործին, եւ նրան չի հետաքրքրում, թե մարդիկ ինչ են մտածում իր մասին»:

Ինսայդերը հավելել է, որ Բիանկան կհետեւի Ռիհաննայի օրինակին, ով հղիության ընթացքում, պարբերաբար, կրում էր տոպեր եւ այլ բացահայտ հագուստ։

«Ես չեմ զարմանա, եթե նա շուտով հղիանա եւ Ռիհաննայի նման բացահայտ հագուստ կրի»: Չնայած տեսախցիկների առաջ Քանյեն ու Բիանկան հաճախ մռայլ տեսք են ունենում, աղբյուրը վստահեցնում է, որ զույգը միշտ «զվարճանում եւ կատակում է» միմյանց հետ։



© NEWS.am STYLE