Մադոննան որոշել է «խայտառակել» իր նախկին սիրեկաններից մեկին

14:13   7 ապրիլի, 2024

Մադոննան որոշել է «խայտառակել» իր նախկին սիրեկաններից մեկին, ով իրեն «շատ վատ է վերաբերվել»։

Ատլանտայում իր տոնական շրջագայության ժամանակ երգչուհին խոստովանել է, որ 1994 թվականին իր «Bedtime Stories» ալբոմի ձայնագրման ժամանակ սիրահարվել էր երաժշտական ​​պրոդյուսերին։ «Ես խելագարի պես սիրահարված էի նրան, իսկ նա ինձ շատ վատ էր վերաբերվում»,-ծիծաղելով ասել է 65-ամյա փոփ թագուհին,-«Դու ընդամենը մի տղա էիր։ Բայց հուսով եմ, որ արդեն մեծացել ես։ Ես քեզ հրապարակայնորեն կխայտառակեմ: Ինչպե՞ս, դեռ չե՞մ ասել քո անունը։ Նրա անունը Դալլաս Օսթին է»:

Bedtime Stories-ի ստեղծման ժամանակ Մադոննան 35 տարեկան էր, իսկ Գրեմմիի մրցանակակիր Օսթինը՝ 23։ Ալբոմի շուրջ նրանց համագործակցության արդյունքում ստեղծվել են Secret, Don't Stop, Survival եւ Sanctuary երգերը։

Մադոննան պատմել է, որ պրոդյուսերի հանդեպ իր զգացմունքներն այնքան խորն են եղել, որ նա օգտագործել է ոչ սովորական մեթոդներ՝ նրա սիրտը շահելու համար եւ, նույնիսկ, փորձել է կախարդել նրան, բայց «ոչինչ չի ստացվել»:



© NEWS.am STYLE