Քեյթ Մոսի կուլտային «մերկ» զգեստն աճուրդի է հանվել

16:06   7 ապրիլի, 2024

Վինտաժային նորաձեւության եւ հնաոճ իրերի աճուրդի տունը՝ Kerry Taylor Auctions-ը, աճուրդի է հանել Քեյթ Մոսի խորհրդանշական «մերկ» զգեստը։

Լիզա Բրյուսի ստեղծած «կոմբինացա» զգեստը նշանավորեց Մոսի՝ մոդելային կարիերայի ամենակուլտային պահը: Բրիտանացի մոդելը, ով այդ ժամանակ ընդամենը 19 տարեկան էր, կերտեց նորաձեւության պատմություն, բայց այն ժամանակ գաղափար չուներ դրա մասին:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kerry Taylor Auctions (@kerrytaylorauctions)

Այդ զգեստով նա մասնակցել է Լոնդոնի «Հիլթոն» հյուրանոցում կայացած Elite Model Agency-ի «Տարվա կերպար» երեկույթին, որտեղ ամենուր նրան շրջապատել էին պապարացիները։ Պապարացիների համար կեցվածք ընդունելիս նա չէր պատկերացնում, որ թափանցիկ գործվածքի ներքո ամեն ինչ երեւում էր։

Նա փոքր-ինչ զարմացած էր իր նկատմամբ այդ ուշադրությունից, երբ  ներս մտնելուն պես հայտնաբերեց, որ իր զգեստը թափանցիկ է:

«Տեսախցիկի լույսն էր պատճառը, որ այն այդքան «մերկ» էր թվում, քանի որ երբ հագնում էի այն, չէի կարծում, որ այդ աստիճանի թափանցիկ է: Բայց այն, ակնհայտորեն, հենց այդպիսին էր»,-բրիտանական Vogue-ին ասել է Քեյթը:



© NEWS.am STYLE