Action Comics Թողարկում No. 1-ը վաճառվել է 6 միլիոն դոլարով` դառնալով աշխարհի ամենաթանկ կոմիքսը

19:35   8 ապրիլի, 2024

Action Comics Թողարկում No. 1-ը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 6 միլիոն դոլարով: Այսպիսով, 1938 թվականի կոմիքսը դարձել է աշխարհի ամենաարժեքավորն այս ժանրում։ Այն նույնիսկ գերազանցել է 1939 թվականի «Սուպերմեն N1»-ին, որը 2022 թվականին վաճառվել էր 5,3 միլիոն դոլարով: Action Comics №1»-ի 200 000 տպագիր բնօրինակներից ընդամենը 100-ն են մնացել:

Հաղորդվում է, որ 6 միլիոն դոլար արժողությամբ պատճենը գտնվում է իր նախնական վիճակում՝ կազմի վերին մասում փոքր պատռվածքով, մի փոքր ծալք կա հետեւի կազմի հատվածում եւ կազմի վերին մասում: Հաշվի առնելով, որ այս կոմիքսը 85 տարեկան է՝ այն զարմանալիորեն լավ է պահպանվել:

Ի դեպ, տասը տարի առաջ եւս այս կոմիքսը ռեկորդ է սահմանել՝ վաճառվելով 3,2 մլն դոլարով։ Նույնիսկ այն ժամանակ, դա երբեւէ եղած ամենաթանկ կոմիքսն էր:

Պատմությունը կրկնվում է՝ կոմիքսի գինը հասցնելով 6 միլիոնի։



© NEWS.am STYLE