Մայքլ Ջեքսոնի մասին պատմող կենսագրական ֆիլմի առաջին կադրերը ցուցադրվել են CinemaCon-ով

12:33   11 ապրիլի, 2024

Մայքլ Ջեքսոնի մասին պատմող կենսագրական ֆիլմի առաջին կադրերը ցուցադրվել են CinemaCon-ով։ Lionsgate-ը շնորհանդեսը եզրափակել է «Մայքլ» ֆիլմի կադրերով, որը կթողարկվի հաջորդ տարվա գարնանը եւ այժմ արտադրության փուլում է:

IMG_3796.jpeg (123 KB)

Թրեյլերը ներառում է կադրեր Մայքլի եւ նրա եղբայրների մանկությունից, երբ «Ջեքսոն 5»-ը մի մռայլ առավոտյան գնում էր հերթական շոուին (նրանց եռանդուն հորը՝ Ջո Ջեքսոնին, մարմնավորում է վերջերս «Օսկարի» առաջադրված Քոլման Դոմինգոն): Այնտեղ երեւում է նաեւ Ջաֆար Ջեքսոնը՝ Մայքլի եղբորորդին, ով ֆիլմում մարմնավորում է իր հայտնի հորեղբորը։

Ջեքսոն դերում Ջաֆարն ասում է, որ երբ ինքը բեմում չէ, ամեն ինչ իրեն խորթ է թվում։ Կադրում կտեսնեք նաեւ Նիա Լոնգին՝ տղաների մոր՝ Քեթրինի դերում։ Նա ասում է. «Քո ներսում լույս կա, Մայքլ... եւ դու պետք է թույլ տաս, որ այն փայլի»:

IMG_3795.jpeg (90 KB)

Շնորհանդեսի շրջանակում հայտարարվել է, որ ֆիլմում կներկայացվի 30 երգ։

«Մայքլը» կինոթատրոններում կհայտնվի 2025 թվականի ապրիլի 18-ին։



© NEWS.am STYLE