Ռիչարդ Գիրը եւ նրա երիտասարդ կինը՝ Ալեխանդրա Սիլվան, Նյու Յորքում մասնակցել են City Harvest Gala 2024-ին:
«Ոսկե գլոբուսի» 74-ամյա դափնեկիրը երեկոյի համար ընտրել էր մուգ կապույտ կոստյում՝ բաց կապույտ վերնաշապիկով եւ սեւ կոշիկներով։ 41-ամյա Սիլվան ապշեցուցիչ տեսք է ունեցել բարակ ուսաժապավեններով սեւ զգեստով:
Զույգը վերջերս է նշել ամուսնության 6-ամյակը: Նրանց հարսանիքը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլին՝ մասնավոր արարողությամբ: Նրանք երկու երեխա ունեն։
Գիրը նախկին կնոջ՝ Քերի Լոուելի հետ 24-ամյա որդի ունի՝ Հոմերը։