ՀՈՒՆՎԱՐԻ 9 -Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:06   9 հունվարի, 2014

Մի' զարմացեք, եթե խանդի խայթոց զգաք, կամ էլ եթե խանդեն ձեզ.աստղերը այսօր տրամադրում են նման հոգեվիճակի, այնպես որ աշխատեք զսպել այդ զգացումը: Բոլոր բացատրությունները մինչ վաղվա օրը հետաձգեք: Այնուամենայնիվ, այսօրվա օրը ամենեւին էլ վատ չէ, այն ձեզ աշխուժություն ու եռանդ կպարգեւի, այդ թվում նաեւ, սիրո հարցում:

ԽՈՅԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Խոյերին իրենց սիրելիների հետ զրուցել գումարի մասին: Այդ հիանալի ժամանակահատված է միասին ցանկացած թյուրիմածություններ լուծելու, ֆինանսական խնդիրները քննարկելու կամ պարզապես անկեղծ զրուցելու համար: Խոյերին եւ նրանց ընտրյալներին այսօր արժե քննարկել նաեւ հանգստյան ծախսերը, վերլուծել եկամուտները, գնաատել հեռանկարները: Եթե եկամուտները այնքան էլ մեծ չեն, ապա ցանկալի է մի փոքր մտածել, թե ինչպես կարելի է փոխել այդ:


ՑԼԵՐ

Այսօր Ցլերին սիրո հարցում ուղղակի անհրաժեշտ է ռեալ քայլ անել իրենց նպատակների ուղղությամբ: Հնարավոր է, որ նրանց հոգիներում աֆրիկյան կրքեր են եռում, սակայն նրանք դեռեւս արել են ամեն ինչ , որպեսզի նրանց ընտրյալները ոչինչ չիմանան այդ մասին: Իսկ եթե Ցլերը ցանկանում են ապրել իրական, այլ ոչ թե մտացածին զգացմունքներով, այսօր ժամանակն է, որպեսզի նրանք եռանդով սկսեն իրագործել այն ամենը, ինչի մասին նախկինում նույնիսկ չէին երազի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրո հարցում արժե, որպեսզի Երկվորյակները պատրաստ լինեն ցանկացած անսպասելի իրադարձությունների: Իսկ եթե նրանք արդեն ունեն զուգընկերներ, ապա նրանք կարող են Երկվորյակներին նվեր, անակնալ մատուցել, ինչպես նաեւ զարմանալի նորություն հայտնել: Իսկ եթե Երկվորյակները ազատ են, այսօրվա անակնալները կարող են վերաբերվել նրանց անձնական կյանքի բարեփոխումներին՝ անկեղծ զրույցներից սկսած անսպասելի հանդիպումներով եւ ծանոթություններով վերջացրած:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր Խեցգետինների ռոմանտիկ ծրագրերը կարող են խաթարվել կոպիտ իրականությամբ: Նույնիսկ եթե նրանք իրենց օրագրում ժամադրության համար տեղ հատկացնեն, ցավոք, ամեն ինչ չէ, որ նրանցից է կախված: Աստղերը զգուշացնում են, որ ինչ-որ բան կարող է ընթանալ ոչ այնպես, ինչպես իրենք են ծրագրել.նույնիսկ կարող է պատահել այնպես, որ ժամադրությունը ընդհանրապես հետաձգվի: Պետք չէ զայրանալ այդ պատճառով.Խեցգետինները դեռ իրավիճակը ուղղելու հազար ու մի նարավորություն կունենան:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Առյուծներին սիրելիների հետ քննարկելի համատեղ ապագայի ծրագրերը: Պարտադիր չէ, որպեսզի այդ ծրագրերը հարսանիքի կամ համատեղ կյանք սկսելուն վերաբերվեն, թեեւ կարելի է քննարկել նաեւ այդ թեմաները: Այսր նույնիսկ ամենահասարակ հարցերի քննարկումը Առյուծներին եւ նրանց ընտրյալներին միասնության հաճելի զգացում կպարգեւի: Իսկ ի՞նչ կարող է ընդհանուր նպատակին հասնելուց ավելի հաճելի բան լինել:


ԿՈՒՅՍԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Կույսերին իրենց կողքերը նայել.կարծես թե, նրանց ծանոթներից ինչ-որ մեկը հետաքրքրված է նրանց անձնական կյանքով: Գուցե, նրանք անհանգստանում են Կույսերի համար, որպես ընկերներ, իսկ գուցե, դա սե՞ր է: Այսպես թե այնպես, Կույսերը այսօր պետք է խնամքով վերաբերվեն կողքինների զգացմունքներին, նույնիսկ եթե չեն պատրաստվում դրական պատասխան տալ նրանց: Հիշե'ք , որ մենք պատասխանատու ենք նրանց համար, ում վարժեցրել ենք:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր անձնական կյանքում Կշեռքները կարող են հակառակորդների հետ բախվել: հնարավոր է, որ նրանց կթվա, թե ինչ-որ մեկը անտարբեր չէ իրենց սիրելիների հանդեպ: Հնարավոր է նաեւ, որ Կշեռքները խանդենիրենց ընտրյալներին նրանց անցյալին կամ երազանքներին: Լավ կլինի, եթե Կշեռքները իրենց էներգիան վատնեն զուգընկերների հաճույք պատճառելուն, եւ նման նուրբ եղանակով նրանց ուշադրությունը իրենց վրա սեւեռեն:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր լավ կլինի, եթե Խեցգետինները խուսափեն ամեն տեսակի սեթեւեթանքներից, նույնիսկ եթե շատ ցանկանան: Լավագույն դեպքում նրանց սիրաբանումների առարկան կարող է նրանց սխալ հասկանալ, սակայն հնարավոր է նաեւ, որ Կարիճները անհարմար վիճակում հայտնվեն: Հատկապես այդ վերաբերվում է այն Կարիճներին, ովքեր ունեն կյանքի ընկեր.այսօր նրանք կարող են իրենց ընտրյալներին խանդի առիթ տալ: Այսպիսով, համենայն դեպս, արժե, որպեսզի Կարիճները խուսափեն իրենց խոսքերում ցանկացած երկակի իմաստներից: Եւ, նարավորինս, խուսափեն նաեւ աչքերով կրակելուց:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր Աղեղնավորները կարող են վարպետորեն խաղալ կողքինների զգացմունքների հետ. նույնիսկ նրանց զգացմունքների, ում նրանք իրոք սիրում են: Սակայն սիրո հետ խաղերը նման են կրակի հետ խաղերի,կարելի է այրվել կամ անզգուշորեն այրել շուրջբոլորը: Աստղերը զգուշացնում են Աղեղնավորներին, որ նրանք պետք է զգույշությամբ գործեն: Փորձելով այսօր ամեն գնով իրենց նպատակին հասնել՝ նրանք կարող են սխալ հաշվարկներ կատարել, եւ գինը անարդար ու չափազանց բարձր կլինի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր Այծեղջյուրները հաճույքով կսիրաբանեն, եւ այդ նրանց մոտ հիանալի կստացվի: Եթե աչքերով կրակելը Օլիմպիական սպորտաձեւ լիներ, ապա Այծեղջյուրներին հաստատ որպես չեմպիոններ կճանաչեին: Միակ բացառությունը կազմում են սիրեցյալներ ունեցող Այծեղջյուրները.նրանց թեթեւամիտ տրամադրությունը կարող է հիմնավորված խանդի պատճառ դառնալ: Իսկ միայնայ Այծեղջյուրներին այսրվա օրը ռոմանտիկ ծանոթությունների հիանալի հնարավորություններ կընձեռի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Եթե երազանքների քանակը համարվեր հաջողության չափանիշ, ապա Ջրհոսները վաղուց կհասնեին այն ամենին, ինչի մասին երազում են: Սակայն իրական կյանքում քիչ է երեւակայություն ունենալ.անհրաժեշտ է երջանկության ուղղությամբ իրական քայլեր կատարել: Աստղերը խորհուրդ են տալիս Ջրհոսներին այսր գոնե փոքրիկ քայլ կատարել նրանց ուղղությամբ, ում շնորհիվ նրանց սրտերը սովորականից ավելի արագ են բաբախում.զրուցել նրանց հետ, ժպտալ կամ պարզապես աչքերի մեջ նայել:


ՁԿՆԵՐ

Այսօր այն օրերից մեկն է, երբ Ձկներին եւ նրանց սիրելիներին պարզապես անհրաժեշտ է թարմ տպավորությունների չափաբաժին ստանալ: Կարեւոր չէ, թե ինչպիսի տպավորությունների մասին է խոսքը.ամենը Ձկների ճաշակից է կախված: Նրանք կարող են մեկ այլ քաղաք ուղեւորվել, ծանոթանալ նոր մարդկանց հետ, հաճախել թատրոն, թանգարան կամ կինոթատրոն: Այսր ռոմանտիկան սպասում է Ձկներին եւ նրանց սիրելիներին այնտեղ, որտեղ նրանք կարող են տեսնել եւ տեղեկանալ ինչ-որ նորություններից:



© NEWS.am STYLE