Vacheron Constantin-ը ներկայացրել է աշխարհում առաջին «օծանելիքով» ժամացույցը

15:19   13 ապրիլի, 2024

Vacheron Constantin-ի Égérie – The Pleats of Time կոնցեպտային ժամացույցը, որը ներկայացված է Watches And Wonders 2024-ին,  իր բույրն է հաղորդում ժամանակի ընթացքին: Դա հնարավոր է դարձել շվեյցարական ժամացույցների ընկերության, փարիզյան կուտյուրյե Յիկինգ Ինի եւ հայտնի պարֆյումեր Դոմինիկ Ռոպիոնի համագործակցության շնորհիվ, հայտնում է Vogue-ը։

IMG_3871.jpeg (112 KB)

37 մմ տրամաչափով վարդագույն ոսկուց ժամացույցը հմայում է իր նրբագեղությամբ եւ շրջանակի վրա ադամանդների շլացուցիչ շարքով, ինչպես նաեւ՝ յասամանագույն թվատախտակով, որն ընդգծում է Լուսնի փուլերը: Բացի գրավիչ գեղագիտությունից, ժամացույցը ուշադրություն է գրավում հատուկ բույրով, որը թափանցում է հենց թեւկապի մեջ:

Ropion-ը ստեղծել է օրիգինալ բուրմունք, որը պատահականորեն փոխազդում է կրողի հետ՝ մաշկի հետ շփման ժամանակ կամ շարժման ընթացքում: Բույրն ունի նարդոսի եւ նարնջի երանգներ, որոնց հաջորդում են տուբերոզը եւ իլանգ-իլանգը:

IMG_3872.jpeg (57 KB)

Ժամացույցը, որն ունի մարգարտյա թվատախտակ, լրացվում է Haute Couture օրիգինալ թեւկապով, որը զարդարված է նրբագեղ ասեղնագործությամբ եւ մարգարտյա բեկորներով: Սա աշխարհում առաջին օծանելիքով ժամացույցն է:

Հավաքածուն ներառում է երկու ժամացույց՝ մեկը բուրմունքով, իսկ երկրորդը 100 կտորից բաղկացած բացառիկ սահմանափակ թողարկում է, որի հետեւի մասում փորագրված է Յիկինգ Ինի անունը: Հավաքածուն ներառում է նաեւ երեք հավելյալ թեւկապներ, որոնք մշակվել են բարձր նորաձեւության դիզայների կողմից:



© NEWS.am STYLE