Քորթնի Քարդաշյանը սեփական կրծքի կաթից է խմել

10:17   12 ապրիլի, 2024

Քորթնի Քարդաշյանը մի ամբողջ բաժակ սեփական կրծքի կաթից է խմել, քանի որ իրեն վատ է զգացել։

Ռեալիթի հեռուստաաստղը, որին անծանոթ չեն առողջության ոլորտի ոչ ստանդարտ միտումները, խոստովանել է, որ մի քանի ժամ վատ զգալուց հետո կրծքի կաթ է խմել: Քորթնին կրծքով կերակրում է իր որդուն՝ Ռոկիին։

Անկողնուց սելֆին հրապարակելով՝ Քորթնին մակագրել է. «Այս ֆիլտրը խենթություն է, իսկ ես հենց նոր մեկ բաժակ կրծքի կաթ խմեցի, որովհետեւ ինձ վատ եմ զգում: Բարի գիշեր»:

Քորթնին միակ աստղը չէ, ով փորձել է կրծքի կաթ. դերասան Բրոդի Ջենները խոստովանել է, որ անցյալ տարի այն ավելացրել է իր առավոտյան սուրճի մեջ:

Նա տեսանյութ է տարածել, որտեղ պատկերված է, թե ինչպես է սուրճ պատրաստում իր եւ իր հարսնացու Տիա Բլանկոյի համար՝ օգտագործելով կրեմի տեսքով ոչ սովորական բաղադրիչը:



© NEWS.am STYLE