Կաննի կինոփառատոնը ներկայացրել է մասնակիցների կազմը

11:30   12 ապրիլի, 2024

Կաննի կինոփառատոնը ներկայացրել է մասնակիցների կազմը. Կաննի 77-րդ կինոփառատոնին կմասնակցեն մի քանի խորհրդանշական ռեժիսորներ, այդ թվում՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան՝ «Մետրոպոլիս» ֆիլմով, որի գլխավոր դերում Ադամ Դրայվերն է, Ջորջ Միլլերը՝ «Ֆուրիոսա»-ով (գլխավոր դերերում՝ Անյա Թեյլոր-Ջոյ), ինչպես նաեւ՝ Ջորջ Լուկասը, որը կարժանանա «Ոսկե արմավենու» պատվավոր մրցանակին:

Քեւին Քոսթները կներկայացնի իր արեւմտյան էպոսի առաջին մասը, որը կոչվում է «Հորիզոն», ամերիկյան սագա»:

Այս տարի Կաննում ցուցադրվող ֆիլմերի շարքում են՝ Յորգոս Լանտիմոսի «Բարության տեսակները», Փոլ Շրեյդերի «Օ Կանադա»-ն՝ Ռիչարդ Գիրի մասնակցությամբ, Ժակ Օդիարի «Էմիլիա Պերես» երաժշտական ​​մելոդրաման՝ Զոի Սալդանայի եւ Սելենա Գոմեսի մասնակցությամբ, Պաոլո Սորենտինոյի «Partenopea»-ն՝ Գարի Օլդմենի գլխավոր դերակատարմամբ։



© NEWS.am STYLE