Շավարշ Հակոբյանը նոր հավաքածու կներկայացնի GemGenève ոսկերչական միջազգային ցուցահանդեսում

19:23   12 ապրիլի, 2024

Հայ ոսկերիչ Շավարշ Հակոբյանը նոր հավաքածու կներկայացնի GemGenève ոսկերչական միջազգային ցուցահանդեսում, որը կանցկացվի մայիսի 9-ին` Ժնեւում, գրում է Diamond World-ը։

Շավարշ Հակոբյանը Հայաստանի արվեստի պետական ​​ակադեմիայի շրջանավարտ է։ Նախորդ ցուցահանդեսում իր դեբյուտի համար հայ նկարիչը ներկայացրել էր բացառիկ գործեր, որոնցում նյութերն ու ձեւերը մտնում են անսովոր բանաստեղծական երկխոսության մեջ։ Նրա ֆուտուրիստական ​​ու շքեղ զարդերը գերել են հանդիսատեսին։ Այս անգամ երիտասարդ նկարիչը կվերադառնա բոլորովին նոր հավաքածուով։

GemGenève-ում նկարչի առաջին հայտնվելը միջազգային ճանաչում բերեց նրա ստեղծագործությանը եւ որոշիչ շրջադարձ եղավ նրա կարիերայում: Այս տարի վերադարձը նոր հորիզոններ կբացի նրա առաջ:

Հայ հանճարն իր համանուն ապրանքանիշը հիմնել է 2008 թվականին։ Փորձարկելով բազմազան եւ երբեմն անսովոր նյութեր, ինչպիսիք են փայտը, կաշին եւ գործվածքը:

Նրա գեղարվեստական ​​պրակտիկան հիմնականում բնութագրվում է պինդ նյութերի օգտագործմամբ, որոնք արտահայտված են շարժումով։ Նրա մատանիները, բրոշները եւ կախազարդերը, որոնք ձգտում են «անմահացնել անցողիկ պահը», ունեն հարթ, ալիքավոր եւ կլանող կառուցվածքներ, որոնք զարմանալիորեն գեղեցիկ են:

Հակոբյանի ստեղծագործական գործընթացում ակնհայտ է այն համոզմունքը, որ ոչինչ չպետք է դոփի նույն տեղում։ Նրա պրակտիկայի հիմքում ընկած է ազատության մեծ զգացումը, որը ոգեշնչում է արտիստին ցանկացած նախագիծ հասցնել տրամաբանական ավարտի: Ոսկերչությանը մոտենալով որպես նոր բան հորինելու վարժություն՝ Շավարշ Հակոբյանը մոտ քսան տարի է, ինչ ստեղծում է գերժամանակակից զարդեր։



© NEWS.am STYLE