Մահացել է լեգենդար ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի կինը

10:17   14 ապրիլի, 2024

Մահացել է լեգենդար ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի կինը: Էլեոնորա Կոպոլան 87 տարեկան էր։ Նա առավել հայտնի է որպես «Խավարի սրտերը. ռեժիսորի ապոկալիպսիս» վավերագրական ֆիլմի ռեժիսոր:

Էլեոնորայի ընտանիքը հայտարարություն է տարածել՝ հաստատելով նրա մահվան մասին լուրը, սակայն դրա պատճառը չի նշվում։

Էլեոնորան եւ Ֆրենսիսը ծանոթացել են 1962 թվականին, երբ կինն աշխատում էր որպես բեմադրիչ-նկարչի օգնական նրա ռեժիսորական դեբյուտի շուրջ՝ ցածր բյուջետային սարսափ ֆիլմում, որը կոչվում էր «Դեմենցիա 13»: Նրանք սիրավեպ սկսեցին՝ սկիզբ դնելով անձնական եւ մասնագիտական ​​հարաբերություններին, որոնք տեւեցին ավելի քան վեց տասնամյակ՝ մինչեւ նրա մահը:

Նա իր կարիերայի ընթացքում մի քանի վավերագրական ֆիլմ է նկարահանել, որոնք, հիմնականում, իր ամուսնու եւ իրենց դստեր՝ Սոֆիա Կոպոլայի ֆիլմերի կուլիսային բեքսթեյջերն էին:

Էլեոնորան ծնվել է Լոս Անջելեսում․ հոր մահից հետո նրան մայրը միայնակ է մեծացրել։ UCLA-ում կիրառական դիզայնի մասնագիտացումից հետո նա սկսել է իր կարիերան որպես կինոռեժիսորի օգնական՝ ավելի ուշ հայտնվելով «Դեմենցիա 13» ֆիլմի նկարահանման հրապարակում։

Ֆրենսիսն ու Էլեոնորան սկսել են հանդիպել ֆիլմի նկարահանումների ժամանակ, իսկ 1963 թվականին նա հասկացել է, որ հղի է։ Զույգի հարսանիքը տեղի է ունեցե Լաս Վեգասում։ 



© NEWS.am STYLE