«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ում Հայաստանն այս տարի կներկայացնի Հայկ Հեքեքյանը

00:15   14 ապրիլի, 2024

Հայկ Հեքեքյանը կներկայացնի Հայաստանը 2024 թ-ի «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ում։ Այս մասին պարզ դարձավ «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչ փուլի ժամանակ, որը կայացավ  ապրիլի 13-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։ Պատանի հոբոյահար Հայկը դիրիժոր Տիգրան Հեքեքյանի որդին է:

Մրցույթը կկայանա օգոստոսի 17-ին՝ Նորվեգիայում։  

Առաջին ալիքը նախորդ տարվա ավարտին էր հայտարարել դասական երաժիշտ-կատարողների մրցույթ՝ Հայաստանի մասնակցին ընտրելու համար:

«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ը նոր հարթակ չէ Հայաստանի համար։ Մեր երկիրն առաջին անգամ մրցույթին մասնակցել է 2012 թ-ին՝ քանոնահար Նարեկ Կազազյանի գլխավորությամբ, որը Հայաստանին բերել է երրորդ պատվավոր հորիզոնականը։ 



© NEWS.am STYLE