Բեյոնսեն կովբոյական ոճում «խաղարկել է» «Մոռացել եմ տաբատ հագնել» նորաձեւության թրենդը

12:17   15 ապրիլի, 2024

Բեյոնսեն կովբոյական ոճում «խաղարկել է» «Մոռացել եմ տաբատ հագնել» նորաձեւության թրենդը։ Երգչուհին Instagram-ում կիսվել է իր տպավորիչ հանդերձանքի լուսանկարներով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Beyoncé (@beyonce)

Նրա անսամբլը բաղկացած է սեւ գրաֆիկական շապիկից՝ ի պատիվ քանթրի երաժշտության խորհրդանիշ Լինդա Մարտելի։ Շապիկը նա համադրել է Chloé-ի սեւ կիսատավարտիքի հետ: Երգչուհին իր կերպարն ամբողջացրել է սեւ, մոխրագույն, նարնջագույն, բեժ եւ սպիտակ գույների բրդյա մաքսի վերարկուով եւ բարձրակրունկներով՝ նույնպես Chloé-ից:

Նա նաեւ կրել է Chloé-ից՝ շագանակագույն ոսպնյակներով ավիատոր ակնոցներ, փոքրիկ բեժ պայուսակ, մի քանի ադամանդե մատանիներ եւ մի քանի գունավոր չոկեր վզնոցներ՝ զարդարված ադամանդներով եւ բյուրեղներով:



© NEWS.am STYLE