54-ամյա Գվեն Ստեֆանին խենթացրել է երկրպագուներին՝ վերստեղծելով 90-ականների իր խորհրդանշական դիմահարդարումը

14:08   15 ապրիլի, 2024

54-ամյա Գվեն Ստեֆանին խելքահան է արել երկրպագուներին՝ վերստեղծելով 90-ականների իր խորհրդանշական դիմահարդարումը Coachella-ում No Doubt-ի վերամիավորման ժամանակ:

IMG_3909.jpeg (79 KB)

Երգչուհին, որին բեմում միացել էր Օլիվիա Ռոդրիգոն, իր դեմքը զարդարել էր կպչուն քարերով` ընդօրինակելով խմբի ծաղկման շրջանի դիմահարդարումը:

Նա նաեւ վերադարձրել էր 90-ականների շունչը՝ կատարելով այնպիսի հիթեր, ինչպիսիք են «It's My Life»-ը եւ  «Hella Good»-ը:

IMG_3910.jpeg (153 KB)

Իր դիմահարդարման համար Ստեֆանին հոնքերի վերեւում եւ աչքերի շուրջ օգտագործել էր շողշողացող քարիկներ: Կոպերը, նույնպես, ծածկված էին փայլուն ստվերաներկերով եւ վառ կապույտ մատիտով:

Գվենը նաեւ շուրթերի դասական վառ կարմիր երանգն էր ընտրել՝ գույն, որը նա տարիներ շարունակ դարձրել է իր այցեքարտը: Սանրվածքի դեպքում, նույնպես, նա հայացք էր գցել դեպի անցյալ:

IMG_3911.jpeg (151 KB)

Ստեֆանին ամբողջությամբ վերստեղծել էր 90-ականների պանկ ոճը։ Նա կրում էր գունավոր վանդակավոր բոլերո՝ համադրված վանդակավոր վերնաշապիկի հետ: Նա կերպարը լրացրել էր լայն տաբատով եւ փայլուն սեւ երկարաճիտ կոշիկներով:



© NEWS.am STYLE