Չեմպիոնների լիգայի խաղից հետո Պեպ Գվարդիոլայի՝ 1,26 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում

21:19   15 ապրիլի, 2024

Մինչ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ժամանակ հետեւում էր «Ռեալի» դեմ խաղին, նրա ժամացույցը գրավեց ամբողջ աշխարհի մամուլի ուշադրությունը, հայտնում է CNN-ը:

Ինչպես հայտնում է TNT Sports-ը, Գվարդիոլան դաստակին կրել է 1,26 միլիոն դոլար արժողությամբ Richard Mille շքեղ ժամացույց:

Դիզայների խոսքով՝ 50 օրինակով սահմանափակված ժամացույցը երբեւէ ստեղծված ամենաթեթև մեխանիկական մոդելն է՝ ընդամենը 18,83 գրամ քաշով՝ ներառյալ թեւկապը։

Այն, ի սկզբանե, նախատեսված էր թենիսի «Մեծ սաղավարտի» 22-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալի համար, որը նա պետք է կրեր խաղալիս, ուստի յուրաքանչյուր կտոր խնամքով նախագծված էր այնպես, որ դրա քաշը շատ թեթեւ լիներ։  

Գվարդիոլան խաղադաշտից դուրս հաճախ է գովասանքի արժանանում իր ոճի համար, իսկ նորաձեւության հանդեպ նրա սերը սկիզբ է առել իր ֆուտբոլային կարիերայի սկզբից. 1993 թվականին, երբ խաղում էր «Բարսելոնայում», նա քայլեց պոդիումով՝ իսպանացի դիզայներ Անտոնիո Միրոյի ցուցադրության ժամանակ։



© NEWS.am STYLE