57-ամյա Սալմա Հայեքը անհավանական տեսք ունի մուգ կապույտ բիկինիով, որը ընդգծում է նրա կազմվածքը։
Դերասանուհին Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում նա բարձրանում է զբոսանավի աստիճաններով, երբ իր վրա ջուր են լցնում։ Դերասանուհու մուգ, թաց գանգուրները թափվում են նրա ուսերին՝ լրացնելով նրա շերտավոր ոսկե վզնոցները:
«Երբ ընտանիքդ թույլ չի տալիս բիկինիով լուսանկարվել»,-լուսանկարը մակագրել է դերասանուհին։
Ավելի վաղ՝ Քելլի Ռիպայի Let's Talk Off Camera փոդքաստում, դերասանուհին վստահեցրել էր, որ երբեք բոտոքս չի արել։ Ինչ վերաբերում է իր երիտասարդ տեսքին, նա բացատրել է, որ իրեն օգնում են մեդիտացիաները եւ գեղեցկության պրոցեդուրաները։