Բեքհեմների մասին նոր գրքի հեղինակը խոստանում է «ապշեցուցիչ բացահայտումներ» Դեւիդ Բեքհեմի սեռական կյանքի մասին

10:20   17 ապրիլի, 2024

Շուտով նոր գիրք կթողարկվի Դեւիդ եւ Վիկտորյա Բեքհեմների մասին, որով կրկին ուշադրության կենտրոնում կհայտնվի նրանց  ամուսնությունը։ Հետաքննող լրագրող Թոմ Բոուերի «Բեքհեմների տունը. փող, սեքս եւ իշխանություն» գիրքը լույս կտեսնի հունիսի 20-ին, եւ այն խոստանում է «ապշեցուցիչ բացահայտումներ» անել զույգի մասին։

«Նրանք, ովքեր ցանկանում են իմանալ Բեքհեմի սեռական կյանքի մասին, չեն հիասթափվի»,- The Mirror-ին ասել է Թոմը։ Չնայած նա մի ամբողջ գիրք է գրել Բեքհեմների մասին, հարցազրույց չի վերցրել նրանցից հրապարակման համար, փոխարենը խոսել է Դեւիդի թիմի ավագ անդամի հետ:

Միեւնույն ժամանակ, հեղինակը հայտարարել է՝ «Բեքհեմներն այնպես են արել, որ ես չկարողանամ խոսել շատ մարդկանց հետ: Բայց ես գտել եմ բավականաչափ մարդկանց եւ մի քանի հետաքրքիր բացահայտումներ արել: Սա մի գիրք էր, որն ինձ զարմացրեց։ Մենք կարծում ենք, որ ամեն ինչ գիտենք։ Բայց իրականում շատ բան կա, որը մենք դեռ չգիտենք նրանց մասին, բայց շուտով հանրությունը կպարզի»,-հավելել է նա:



© NEWS.am STYLE