Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտրոմոբիլն է

19:37   17 ապրիլի, 2024

Նոր Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտոմոբիլն է: Իտալական ապրանքանիշը ներկայացրել է էլետրականությամբ աշխատող Folgore տարբերակը: Նոր մոդելը ոչ միայն առաջին տեղն է գրավում GranCabrio շարքում, այն նաեւ երբեւէ ստեղծված ամենաարագ էլեկտրական կաբրիոլետն է, գրում է Robb Report-ը:

Շքեղ ավտոմեքենայում կարող է տեղավորվել 4 ուղեւոր․ առջեւի նստատեղերը կարգավորվում են 18 ուղղությամբ եւ լրացված են պարանոցի տաքացուցիչներով: Ստանդարտ Econyl պաստառն ունի պրեմիում տեսք, չնայած պատրաստված է վերամշակված նեյլոնից: Մեքենայի փափուկ տանիքը կարող է բացվել կամ փակվել մինչեւ 50 մղոն/ժ արագությամբ եւ կոմպակտ ծալվում է բեռնախցիկի մեջ՝ պահպանելով բեռների տարածությունը:

1-ezgif.com-webp-to-jpg-converter (32).jpg (38 KB)

Folgore-ի եւ GranCabrio-ի մնացած տեսականու միջեւ մեծ տարբերությունը, իհարկե, փոխանցման տուփի մեջ է: Կաբրիոլետն օգտագործում է նույն 800 վոլտ լարման ճարտարապետությունը, ինչ GranTurismo Folgore-ը եւ աշխատում է երեք էլեկտրական շարժիչներով՝ մեկը առջեւում եւ երկուսը հետեւում, որոնք միասին արտադրում են 751 ձիաուժ հզորություն:

2-ezgif.com-webp-to-jpg-converter (22).jpg (59 KB)

Եթե ​​դա բավարար չէ, կա նաեւ ժամանակավոր «MaxBoost» ռեժիմ, որը մեծացնում է ընդհանուր հզորությունը մինչեւ 818 ձիաուժ: The Drive-ը հայտնում է, որ մեքենան կարող է զրոյից մինչեւ 60 մղոն/ժ արագություն զարգացնել 2,8 վայրկյանում, զրոյից մինչեւ 120 մղոն/ժ՝ ինը վայրկյանում եւ հասնել ժամում 181 մղոն առավելագույն արագության: Վերջին թիվը էլեկտրական մեքենան դարձնում է աշխարհի ամենաարագը:

Maserati-ն չի նշել, թե երբ է GranCabrio Folgore-ը վաճառքի հանվելու, բայց, ամենայն հավանականությամբ, դա կլինի մինչեւ տարեվերջ: Գինը դեռ չի բացահայտվել, բայց այն, անշուշտ, զգալիորեն ավելի բարձր կլինի, քան 2024 թվականի GranCabrio Trofeo-ն, որն արժե 189,900 դոլար:



© NEWS.am STYLE