Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ

16:25   18 ապրիլի, 2024

Միլանի դիզայնի շաբաթվա ընթացքում Bugatti Home-ը ներկայացրել է կահույքի նոր հավաքածու, որը միավորում է Bugatti-ի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ: Բացումը տեղի է ունեցել Palazzo Chiesa-ի պատմական այգիներում, գրում է Hypabeast-ը։

буга.jpg (82 KB)

Այս տարվա հավաքածուն անխափան կերպով անցնում է կատարում Bugatti Mistral վերջին հիպերսպորտային մեքենայից դեպի նուրբ տնային միջավայր՝ մարմնավորելով Էտորե Բուգատիի օրիգինալ ջերմոցի ոգին Մոլսհեյմում:

буга1.jpg (117 KB)

Դիզայնն ընդգծում է վարպետությունը, պարզ էլեգանտությունը եւ մանրուքների նկատմամբ մանրակրկիտ ուշադրությունը, որոնք հանդիսանում են Bugatti ապրանքանիշի առանձնահատկությունները:

буга2.jpg (106 KB)

Bugatti Home 2024 հավաքածուն պարունակում է իրեր, որոնք պատրաստված են եվրոպական բարձրակարգ կաղնուց, ապակուց եւ մետաղից՝ համակցված շքեղ գործվածքների հետ, ինչպիսիք են կաշմիրը, բուրդը, մետաքսը եւ կաշին:

буга3.jpg (96 KB)

Նոր արտադրանքները բնական նյութերը միքսում են առաջադեմ տեխնոլոգիական տարրերի հետ՝ ստեղծելով թափանցիկության եւ ամրության յուրահատուկ խաղ:

буга4.jpg (94 KB)

Հատկապես աչքի են ընկնում Type_1 մոդուլային բազմոցը, երկտեղանոց բազմոցը, որոնք վերաիմաստավորում են Bugatti-ի «C-line» տնային դեկորը:

буга5.jpg (53 KB)

Type_4 ճաշասեղանը եւ Type_5 աթոռները շարունակում են  ոգեշնչել իրենց նրբագեղ, աերոդինամիկ կառուցվածքով եւ այնպիսի նյութերի օգտագործմամբ, ինչպիսիք են ածխածնի մանրաթելն ու ձեռքով ներկված ալյումինը: Իսկ Type_7 սեղանն աչքի է ընկնում իր նորարարական դիզայնով:

буга6.jpg (96 KB)



© NEWS.am STYLE