Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին

20:21   19 ապրիլի, 2024

Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին: Շատերն են, երեւի, հիշում, որ ինքը՝ Սիմոն Պորտ Ժակեմուսն անուսնացել է 2022 թվականի օգոստոսին՝ Ֆրանսիայի հարավում գտնվող Շարլեվալ գյուղում՝ գեղեցիկ արարողության ժամանակ: Այդ ժամանակից ի վեր բրենդի երկրպագուներին գրավում է այն, թե ինչպես է նա իր ոճը ներդնում ապրանքանիշի ԴՆԹ-ում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от JACQUEMUS (@jacquemus)

Այժմ, ոգեշնչվելով ամառային հարսանիքներով, դիզայները թողարկել է բոլորովին նոր հավաքածու՝ «LE MARIAGE»:

жак.jpg (83 KB)

Նա իր հարսանիքի տեսլականն է հաղորդել հավաքածուին՝ համատեղելով ավանդույթն ու դասականը հարսանեկան վառ արարողության հետ:

жак1.jpg (88 KB)

жак2.jpg (82 KB)

Ստեղծելով անկրկնելի հարսանեկան երեկույթ՝ գովազդային արշավը կարող է պարծենալ համարձակ, պինդ գույներով, որոնք նախատեսված են հարսնաքույրերի համար՝ վառ նարնջագույն եւ կարմիր, իսկ հարսանյաց հյուրերի համար առանձնացված են վառ կապույտը, դեղինը եւ, նույնիսկ, մուգ կանաչը:

жак3.jpg (113 KB)

Jacquemus-ը մարմնավորում է ժամանակակից շքեղությունը՝ այն համատեղելով արարողության ուրախության ու լրջության հետ:

жак4.jpg (129 KB)

жак5.jpg (135 KB)

жак6.jpg (70 KB)

Աքսեսուարները, ինչպիսիք են արեւային մեծ գլխարկները, վերադառնում են Jacquemus-ի ոճով, մինչդեռ թափանցիկ նյութերն օգտագործվում են ճաշակով եւ համակցված են հանգիստ ու զուսպ կոստյումների հետ, որոնք կարվում են պատվերով:

жак7.jpg (145 KB)

жак8.jpg (107 KB)

жак9.jpg (157 KB)

Յուրաքանչյուր ստեղծագործության մեջ կա կանացիության զգացում, որն ընդգծում է առիթի նրբությունը եւ Jacquemus-ի իրական շունչն է հաղորդում դրան:



© NEWS.am STYLE