Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է

21:17   19 ապրիլի, 2024

Թրեւիս Բարքերը շնորհավորել է կնոջը՝ Քորթնի Քարդաշյանին, ծննդյան 45-ամյակի առթիվ, եւ Instagram-ում հրապարակել է իրենց համատեղ կյանքի լուսանկարները։ Ամենաշատ ուշադրությունը գրավել է մեկ լուսանկար, որում Քորթնին նստած է զուգարանակոնքին։

ezgif.com-avif-to-jpg-converter - 2024-04-19T102018.618.jpg (126 KB)

Այլ լուսանկարներում Քորթնին բիկինիով կեցվածք է ընդունել զբոսանավում, քնքշորեն գրկած է իր հինգ ամսական որդուն՝ Ռոկիին, եւ գիշերազգեստով նստած է մասնավոր ինքնաթիռում։

1-ezgif.com-avif-to-jpg-converter (96).jpg (105 KB)

«Ծնունդդ շնորհավոր, իմ գեղեցկուհի, իմ երկրորդ կես եւ հավերժ լավագույն ընկեր: Ես սիրում եմ քեզ, սիրում եմ մեր համատեղ կյանքը: Շնորհակալ եմ, քանի որ դու ամենահրաշալի կինն ես, որի մասին ես կարող էի երազել: Թող մեր արկածները հարատեւ լինեն»,-գրել է Թրեւիսը։ Քորթնին մեկնաբանությունների բաժնում ավելացրել է. «Իմ երազած ամուսին. Ես սիրում եմ մեր կյանքը»։

2-ezgif.com-avif-to-jpg-converter (68).jpg (275 KB)

3-ezgif.com-avif-to-jpg-converter (54).jpg (73 KB)

4-ezgif.com-avif-to-jpg-converter (32).jpg (172 KB)

5-ezgif.com-avif-to-jpg-converter (24).jpg (107 KB)

Իհարկե, ամենամեծ աղմուկը բարձրացրել է զուգարանի լուսանկարը։ Մինչ շատ երկրպագուներ շնորհավորել են Քորթնիի ծննդյան տարեդարձը, մյուսները մեկնաբանություն են թողել լուսանկարի վերաբերյալ: «Այս ի՞նչ էր․ այդ վերջին լուսանկարը, պարզապես, այրեց աչքերս»,-գրել է մեկը: «Ամուսնու տիպիկ գրառում», «Կցանկանայի, որ իմ ամուսինն էլ կարողանար ինձ այդպես լուսանկարել», «Ահա թե ինչ տեսք ունի երջանկությունը... լիովին ազնիվ եւ առանց ամաչելու»:



© NEWS.am STYLE