Քայլի Ջենները Instagram-ում նոր կիսամերկ լուսանկարներ է հրապարակել՝ գովազդելով իր Khy ապրանքանիշի նոր շարքը։
«Drop 005: DENIM-ը՝ շուտով @natashazinkomagazin-ի հետ համագործակցությամբ»,-գրել է նա մակագրության մեջ՝ նկատի ունենալով Նատաշա Զինկոյին: Ջինսե շարքը կդառնա Khy-ի հինգերորդ կապսուլային հավաքածուն, եւ երկրորդը՝ 2024 թվականի ընթացքում:
Khy-ն իր առաջին հավաքածուն թողարկել էր 2023 թվականի հոկտեմբերին՝ սկսելով արհեստական կաշվից եւ շերտավոր գործվածքներից պատրաստված կտորներից: Գիծը մեծ հաջողություն ունեցավ. առաջին խմբաքանակները, գրեթե, անմիջապես սպառվեցին։