Մագա Հարությունյանն ու Սուրեն Փահլեւանյանը պսակադրվել են (ֆոտո)

22:17   20 ապրիլի, 2024

Բլոգեր, դերասանուհի Մագա Հարությունյանն ու հաղորդավար, դերասան Սուրեն Փահլեւանյանը պսակադրվել են: Զույգի մասնավոր հարսանիքը տեղի է ունեցել այսօր՝ ապրիլի 20-ին. այս մասին Մագան հայտնել է ինստարամյան իր էջում՝ Story բաժնում տեղադրելով արարողության լուսանկարներց:

IMG_4084.jpeg (400 KB)

Հարսնացուն ընտրել էր ատլասե անթեւ սպիտակ զգեստ՝ կողային հատվածի բացվածքով: Բլոգերի մազերը հավաքված են ցածր կոսով: Նա կերպարը համադրել է բարձր տակացուներով բարձրակրունկներով, իսկ աքսեսուարներից կրել է ոսկե թեւնոց ու քարերով ականջօղեր: Սուրենը դասական սեւ կոստյումը համադրել էր սպիտակ մարզակոշիկների հետ:

IMG_4085.jpeg (440 KB)

Հավելենք, որ զույգն ավելի վաղ էր ամուսնացել: Սուրենը նախկինում ամուսնացած է եղել հաղորդավարուհի Յանա Դանիելյան հետ, որի հետ համատեղ ունի մեկ դուստր:

IMG_4087.jpeg (492 KB)

IMG_4086.jpeg (565 KB)



© NEWS.am STYLE