Իլոնա Նուրբեկյանը Փարիզում հանդիպել է Մոնիկա Բելուչիին (ֆոտո)

14:25   21 ապրիլի, 2024

Բլոգեր Իլոնա Նուրբեկյանը, որը հանրությանն առավել հայտնի է «Ոսկե դպրոց» սիթքոմից, հանդիպել է Մոնիկա Բելուչիին: Իր եւ իտալացի դերասանուհու հանդիպման մասին Իլոնան փաստել է Instagram-ում՝ տեղեկացնելով, որ կինոյի աստղին տեսել է Փարիզում:

«Ողջույն Փարիզ: Կանացի իդեալի հետ»,-հրապարակմանը կից գրել է Իլոնան՝ նշելով Մոնիկա Բելուչիին:

IMG_4081.jpeg (254 KB)

Կադրում Մոնիկան դասական ոճում է. որպես վերնահագուստ նա ընտրել է սպիտակ վերնաշապիկ, որի վրայից՝ սեւ ժիլետ եւ սեւ պիջակ: Կերպարը իտալացի գեղեցկուհին համադրել է դասական սեւ տաբատի հետ, եւ լրացրել բաց շագանակագույն պայուսակով:

Իլոնան կրում է սեւ օվերսայզ բաճկոն, որի ներքո երեւում է սպիտակ շապիկի օձիքը:



© NEWS.am STYLE