«Սկսել եմ սիրո մասին երգեր գրել. շատ նոր է ինձ համար». yellowheart.-ը՝ նոր երգացանկի, համերգների ու բենդով հանդես գալու մասին

12:24   21 ապրիլի, 2024

yellowheart.-ն այժմ հանդես է գալիս բենդով: Երգչուհին իր վերջին համերգներին հանդիսատեսին ծանոթացրել է բենդի անդամների հետ, իսկ NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմել է նոր ձեւաչափով հանդես գալու ու ստեղծագործական նոր ոգեշնչման մասին, որի թեման սերն է:

image00007-2.jpeg (141 KB)

yellowheart.-ի ու նրա բենդի վերջին համերգները տեղի են ունեցել Երգի պետական թատրոնում: «Անցել են սպասվածից լավ, որովհետեւ սպասվածից ավելի հարազատ հանդիսատես էր եկել: Բոլոր երգերը գիտեին՝ թե հին, թե նոր. տպավորություն էր, որ ոչ մի ավելորդ մարդ չկար դահլիճում: Էմոցիոնալ էր շատ իմ ու բենդիս համար, քանի որ կարելի է ասել, որ մեր առաջին պաշտոնական համերգներն էին»,-պատմում է երգչուհին՝ խոստովանելով, որ համերգների նախապատրաստական փուլում «անհանգիստ» է լինում, «բայց հենց համերգի ընթացքում իմաստավորվում է այսքան տարիների իմ ամբողջ արածը ու ներդրածը: Երբ հասկանում ես, որ քո շատ անձնական զգացումը դարձել է երգ, որը երգում են մարդիկ, ու որի միջոցով էմոցիա են ապրում, բուժում, դուրս հանում, փշաքաղվում ես»:

image00006-2.jpeg (135 KB)

Երգչուհին պատմում է, որ բենդին շատ երկար է փնտրել ու միասին բավական դժվար ճանապարհ են անցել ու անցնում՝ իրենց պատկերացումներին հասնելու համար: «Համերգից համերգ քիչ-քիչ մոտենում ենք դրանց (ժպտում է): Շատ եմ սիրում իմոնց, ամեն մեկը մի կերպար է, ու մենք շատ ենք լրացնում իրար մեր բնավորություններով ու իմացածով: Պայքար Չախոյանը հարվածային գործիքների ու ընդհանուր մեր հնչողության մեջքն է, Սերգեյ Ալեքսանյանը մեր մեղեդային սոլոների հեղինակ-կիթառահարն է, Ալիսա Մարկոսյանն էլ մեր ժպտերես տաղանդավոր բասիստն է: Ես էլ ՝ երգերի հեղինակը, երգողն ու կիթառահարը»:

image00002-2.jpeg (4.71 MB)

Անդրադառնալով իրենց առաջիկա ծրագրերին՝ yellowheart.-ը հավելում է՝ կլինեն նոր համերգներ, երգեր ու տեսահոլովակներ:

image00012-1.jpeg (214 KB)

«Նոր երգեր այնքան շատ ունեմ.. Սկսել եմ սիրո մասին գրել, շատ նոր է ինձ համար, բայց այս պահին սիրտս այդ տեղում է ու ստացվում է: Տեսնենք՝ ինչ կլինի, համերգներին չթողարկված երգեր նվագել ենք՝ շատ էին սիրել»: 

image00003-2.jpeg (165 KB)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE