Բարոյականության «պահապանները» թող շրջանցեն. էրոտիկ ֆիլմերի ընտրանի

18:49   21 ապրիլի, 2024

Եթե  «էրոտիկ ֆիլմ» արտահայտությունը լսելով ձեր մտքին միանգամից գալիս են  «Նիմֆոմանուհին» եւ «Մոխրագույնի 50 երանգները», ապա շնորհավորում ենք՝ դուք ոչինչ չգիտեք ժանրի մասին: Խոսքը էրոտիկ ֆիլմերի մասին է, որոնք ուսումնասիրում են սեքսի թեման՝ այն ներկայացնելով որպես պատմողական լեզու։

Անմահ դասականներ

«Օլդ սքուլի» ժամանակները հայտնի են մեծ թվով պարկեշտ ֆիլմերով, եւ դա վերաբերում է նաեւ էրոտիկայի ժանրին։ «Նախկինում ավելի լավ էր» արտահայտությունը պետք է փոխարինվի «Նախկինում շատ ավելի լավ էր» արտահայտությամբ։

«Վերջին տանգոն Փարիզում» (1972). Բեռնարդո Բերտոլուչիի սենսացիոն ֆիլմն է՝ Մառլոն Բրանդոյի մասնակցությամբ: Պատմությունն այն մասին է, թե ինչպես է այրի տղամարդը կապնվում անծանոթուհու հետ: Ռեֆլեքսային մենությունը այնքան բնական է մատուցվում սեքսի միջոցով, որ ֆիլմը քննադատության ենթարկվեց՝ մեղադրվելով պոռնոգրաֆիկ լինելու մեջ, ինչը, սակայն, միայն առաջին հայացքից է ճիշտ։

IMG_4106.jpeg (69 KB)

«Էմմանուել» (1974)-ը էրոտիկ ժանրի դասականներից է։ Հազիվ թե արժե մեկնաբանել հայտնի ֆիլմը, որն իր ժանրում դարձել է պաշտամունքային ֆավորիտ:

«Ինը եւ կես շաբաթ» (1985). Էրոտիկ դրամայում խաղում են Միկի Ռուրկը եւ Քիմ Բեսինջերը: Ֆիլմը պատմում է մի զույգի մասին, որը սեքսուալ փորձարկումների է դիմում։ Էրոտիկայի եւ պոեզիայի ներդաշնակ համադրությունը ֆիլմը դարձրել է համաշխարհային կինոյի կուլտային ֆավորիտներից։

IMG_4107.jpeg (67 KB)

«Դառը լուսին» (1992). Մութ եւ դաժան ֆիլմը տղամարդու եւ կնոջ հարաբերությունների մասին է եւ կհետաքրքրի նրանց, ովքեր մտածում են՝ արդյոք կիրքը կարո՞ղ է կործանարար լինել:

IMG_4108.jpeg (99 KB)

«Անպարկեշտ առաջարկ» (1993). Անկրկնելի Դեմի Մուրը մարմնավորում է ամուսնացած մի կնոջ, որին առաջարկում են սեքսով զբաղվել՝ միլիոնավոր դոլարների դիմաց: Մարդու անհագ  ծարավը եւ այն, որ ամեն ինչ իր գինն ունի, արտահայտված է գլխավոր հերոսուհու ամուսնու ցինիզմի միջոցով։ Դրամատիկ ֆիլմը անձնական պատմության միջոցով շոշափում է սեռական հարաբերությունների խնդիրները։

«Լայն փակված աչքերով» (1999 թ.). Սա Սթենլի Կուբրիկի դասական ֆիլմն է, որը համադրում է էրոտիզմն ու անհանգստությունը։ Նիկոլ Քիդմանը մարմնավորում է մի կնոջ, ով արդեն ձանձրացել է իր ամուսնությունից։ Կինն ամուսնու հետ կիսվում է իր երեւակայություններով, եւ զույգը սուզվում է ինքնախաբեության եւ դավաճանության աշխարհ:

Ժամանակակից էրոտիկ դրամաներ

«Դաշնակահարուհին» (2001).  Էրոտիկ դրամա՝ Իզաբել Հուպերտի մասնակցությամբ, ով մարմնավորում է կոնսերվատորիայի պրոֆեսորի, որը հարաբերությունների մեջ է մտնում իր ուսանողի հետ:

«Քարտուղարուհին» (2001). Պատմություն այն մասին, թե ինչպես է երիտասարդ քարտուղարուհին աշխատանքի անցնում BDSM-ով տարված տղամարդու մոտ: Այս ֆիլմը թեման շատ ավելի լավ է ներկայացնում, քան «50 երանգները»:

IMG_4109.jpeg (99 KB)

«Քնիր ինձ հետ» (2005). Էրոտիկ ֆիլմ այն ​​մասին, թե ինչպես է կրքոտ աղջիկը, վերջապես, գտնում համապատասխան սեռական զուգընկերոջ: Կրքոտ սիրավեպ՝ երիտասարդ աղջկա եւ արտիստի միջեւ՝ մի քիչ դրամատիկ, բայց առանց հոգնեցուցիչ բարոյական խնդիրների:

«Shortbus ակումբ» (2006). Նյու Յորք, սեքս, այլասերվածություն, BDSM եւ միասեռականություն: Խստորեն խորհուրդ է տրվում դիտել բացառապես բաց մտածող մարդկանց:

«Ամոթ» (2011). ֆիլմը պատմում է էրոտոմանի մասին, ով սեքսի հետեւում թաքցնում է զգացմունքային անհասանելիությունը: Մայքլ Ֆասբենդերի մասնակցությամբ մերկության հայտնի տեսարանը մեծ աղմուկ բարձրացրեց ֆիլմի թողարկման ժամանակ։

«Սերը» (2015) Գասպար Նոյի ստեղծագործությունն է, ով հայտնի է իր սկանդալային ոճով։ Սիրո պատմությունը ներկայացված է էրոտիկ տեսանկյունից՝ ռեալիստական ​​էմոցիոնալ տեսարաններով։

Փոփ հայացք՝ սեքսին

«Փոխշահավետ ընկերություն» (2011). Փոփ կատակերգություն՝ Միլա Կունիսի եւ Ջասթին Թիմբերլեյքի  մասնակցությամբ: Ֆիլմի հերոսները «ձախողում են» իրենց  «փոշխահավետ ընկերներությունը»՝ այն վերածելով  լիարժեք հարաբերությունների:

IMG_4110.jpeg (64 KB)

"Սիրո մասին. Միայն մեծահասակների համար» (2017). Ռուսական կատակերգություն է, որը միայն մասամբ է շոշափում սեքսի թեման։ Մի քանի պատմվածքներ, որոնք կապված են միմյանց հետ, ուսումնասիրում են սիրո եւ սեքսի թեման՝ հերոսների անձնական պատմությունների միջոցով:

IMG_4111.jpeg (40 KB)

Ֆիլմը կարող է հետաքրքրություն առաջացնել Ջոն Մալկովիչի, Ինգեբորգա Դապկունայտեի, Ֆյոդոր Բոնդարչուկի, Աննա Միխալկովայի, Ռավշանա Կուրկովայի, Գոշա Կուցենկոյի կամ հայազգի ռուս ռեժիսոր Աննա Մելիքյանի շնորհիվ։

IMG_4112.jpeg (48 KB)

«Նրա շուրթերից ներքեւ»-ը (2016) ֆիլմ է այն մասին, թե ինչպես է աղջիկը բացահայտում իր սեքսուալությունը՝ ավելի լավ ծանոթանալով իր մարմնին։ Ֆիլմը նկարահանվել է, բացառապես, կանանց կողմից եւ զերծ է տղամարդկային կարծրատիպերից. բավական նշանակալից փաստ այն դիտելու համար:

Ռեգինա Մելիքյան



© NEWS.am STYLE