Գրիգորի Լեպսը խոստովանել է, որ դիմել է ինտիմ հատվածի պլաստիկ վիրահատության

12:12   22 ապրիլի, 2024

Ռուս երգիչ Գրիգորի Լեպսը սիրում է ցնցել հանրությանը։ Այս անգամ, կարծես թե, նա գերազանցել է իրեն։ Արտիստը ներկայացել է «Շանսոնի աստղեր» մրցանակաբաշխությանը։ Կուլիսներում երգիչը բարձր տրամադրություն ուներ՝ նա շատ է կատակել ու անկեղծ խոսել լրագրողների հետ, գրում է MK-ն։

Ինչ-որ պահի Լեպսին հարցրել են, թե ինչպես է նա վերաբերվում պլաստիկ վիրահատություններին: Գրիգորին խոստովանել է, որ ոչ մի հանցավոր բան չի տեսնում արտաքինը փոխելու մեջ։

«Ես ինձ լավ եմ զգում. ինքս էլ ամբողջովին պլաստիկայի արդյունք եմ»,-կես կատակ կես լուրջ ասել է երգիչը։ Լրագրողները արտիստից հետաքրքրվել են, թե ինչ է ուղղել պլաստիկ վիրաբույժի օգնությամբ։ Լեպսի պատասխանը բոլորին ապշեցրել է. շանսոնյեն խոստովանել է, որ դիմել է ինտիմ հտվածի պլաստիկ վիրահատության։

«Ես շտկել եմ սեռական օրգանս», - ասել է կարմրած երգիչը,-«Բայց կողմնակի ազդեցություն կա՝ փոքրացել է»։

Միաժամանակ Լեպսը չի խորացել մանրամասների մեջ եւ փոխել է զրույցի

թեման։ Արտիստն ասել է, չնայած նրան, որ ինքը համարվում է Ռուսաստանի ամենաբարձր վարձատրվող երգիչներից մեկը, փողն իր համար առաջին տեղում չէ։ «Ես թանկարժեք իրեր ունեմ, բայց հանգիստ եմ վերաբերվում դրանց։ Եթե ​​ես դատարկ վրան ունենամ, չեմ նեղվի»,-հավելել է նա:

Ի դեպ, ոչ վաղ անցյալում Լեպսը խոստովանել էր, որ չի կարող պարծենալ չափազանց ակտիվ ինտիմ կյանքով։ Գրեգորին հայտարարել էր, որ նախընտրում է էներգիան այլ ուղղությամբ վատնել:



© NEWS.am STYLE