Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ

14:17   23 ապրիլի, 2024

Microsoft-ը, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտի հնարավորությունները, Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ։ Այնուամենայնիվ, շատերը վրդովված են տեխնոլոգիական հսկայի այս գաղափարից:

Microsoft-ը ներկայացրել է VASA-1 կոչվող արհեստական ​​ինտելեկտի իր նոր տեխնոլոգիան, որը կարող է համատեղել անշարժ պատկերն ու աուդիո հոլովակը` ստեղծելով խոսող դեմքերի իրատեսական տեսանյութեր:

Դա ցույց տալու համար Microsoft-ը թողարկել է Մոնա Լիզայի մասնակցությամբ հոլովակ, որը ռեփ է կարդում «Paparazzi» երգի ներքո:

Ապրիլի 16-ին հրապարակված հետազոտության շրջանակում թողարկված տեսահոլովակը արագ դարձավ վիրուսային, ընդ որում երկուշաբթի օրը X-ում հրապարակված տեսանյութներից մեկը 7,1 միլիոն դիտում է գրանցել:

Մարդիկ բուռն են արձագանքել վիրուսային տեսանյութին. «Ինչու՞ սա պետք է գոյություն ունենա: Ես ոչ մի դրական բան չեմ կարող մտածել», «Եվս մեկ օր, եւս մեկ սարսափելի AI տեսանյութ», «Սա վայրի է, քմահաճ եւ միաժամանակ տհաճ», «Եթե միայն դա Վինչին կարողանար տեսնել սա»:

Microsoft ընկերությունն ընդգծել է նոր AI տեխնոլոգիայի դրական ազդեցությունները, ինչպիսիք են կրթության հավասարության բարձրացումը, հաղորդակցման խնդիրներ ունեցողների հասանելիության բարելավումը եւ ընկերակցություն կամ թերապևտիկ աջակցություն առաջարկելը:

Այնուամենայնիվ, այն նաեւ զգուշացրել է, որ նոր տեխնոլոգիան նախատեսված չէ «մոլորեցնելու կամ խաբելու համար», եւ կա վտանգ, որ այն կարող է չարաշահվել:



© NEWS.am STYLE