Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել

22:26   23 ապրիլի, 2024

Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել:

Հետազոտությունը, որը հրապարակվել է Economic Behavior & Organization ամսագրում, փորձել է պարզել, թե ինչպես է կնոջ արտաքինն ազդում մյուսների բարոյական վարքագծի վրա։

Թել Ավիվում հետազոտողները տղամարդկանց եւ կանանց հարցաշար են տվել կնոջ լուսանկարով՝ ասելով, թե դա հետազոտությունը ղեկավարող գիտնականի դեմքն է: Հարցաթերթիկներից կեսի վրա պատկերված էր տիպիկ գրավիչ կնոջ կերպար, իսկ մյուս կեսի վրա՝ պակաս գրավիչ կնոջ կերպար:

Արդյունքները ցույց են տվել, որ տղամարդիկ ավելի ազնիվ են վարվում, երբ կարծում են, որ շփվում են գրավիչ կնոջ հետ, մինչդեռ կանանց մոտ հակառակ օրինաչափություն է նկատվել:

Հետազոտողները գրավիչ կնոջ հանդեպ կանանց արձագանքները վերագրել են «կանացի խանդի եւ նախանձի հեռտեւանքով առաջացած բացասական հույզերին, ինչը կապված է սոցիալական համեմատության տեսության հետ»:

Տղամարդկանց պահվածքը, մյուս կողմից, կապված էր «գեղեցկության դիմաց պարգեւատրման զգացումի» հետ՝ նախկինում ապացուցված երեւույթ, որը ցույց է տվել, որ գեղեցիկ մարդիկ հաճախ ունենում են լավ բնավորություն եւ լավ կյանք։



© NEWS.am STYLE