«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

11:00   25 ապրիլի, 2024

Ապրիլի 29-ին Արմենիա TV-ի եթերում կհեռարձակվի «Սրտի վալետ» նոր հումորային սիթքոմը: 

Նախագիծը պատմում է մի տղայի մասին, ով ցանկանում է գրավել հարուստ աղջկա սիրտը, սակայն լինելով ամաչկոտ, համեստ, սովորական աշխատանքով զբաղվող անձնավորություն, ոչ մի կերպ չի կարողանում շփման եզրեր գտնել այդ աղջկա հետ։ Նա ինչ-որ տեղից իմանում է, որ գոյություն ունի մի մարդ, ով զբաղվում է «աղջիկ կպցնելու» նուրբ արվեստով եւ սովորեցնում է պիկապի նրբությունները իր պես համեստ տղաներին։ Մի կերպ գտնելով եւ պայմանավորվելով պիկապի մասնագետի հետ՝ տղան սկսում է իր դասընթացները։ Տարբեր մեթոդներ փորձելով՝ նրանք սկսում են ավելի մոտենալ տղայի երազանքի աղջկան։ Սակայն շուտով պարզվում է, որ գոյություն ունի նաեւ հակառակ մի ուժ, որը սկսում է խանգարել պիկապի մասնագետին եւ տղային։ 

Պարզվում է, որ դա մի շատ ուժեղ, հմայիչ եւ փորձառու աղջիկ է, ով սովորեցնում է այլ աղջիկների օգտվել տղաների թուլություններից եւ քաղել իրենց շահերը նրանցից։

Ավելի մանրամասն` տեսանյութում:



© NEWS.am STYLE