Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին

12:10   25 ապրիլի, 2024

Քանյե Ուեսթն (Ye) ընդլայնում է իր բիզնեսի հորիզոնները եւ, կարծես, քայլեր է անում դեպի պոռնոարդյունաբերություն:

Հաղորդվում է, որ Քանյեն ու իր գործընկերները բանակցություններ են վարում պոռնոպլատֆորմ ստեղծելու համար։ Նշվում է, որ Սթորմի Դենիելսի նախկին ամուսինը՝ Մայք Մոզը, եւս ներգրավված է նախագծում։ Թիմը բանակցություններ է վարում մեծահասակների ժամանցի նոր հարթակ ստեղծելու համար, որը կկոչվի Yeezy Porn:

Մեծահասակների ժամանցի ոլորտում վետերան Մոզի կարգավիճակի շնորհիվ Քանյեն եւ նրա գործընկերները հույս ունեն օգուտ քաղել նրա՝ որպես պրոդյուսերի տարիների փորձից: TMZ-ը հայտնում է, որ Մոզը կգլխավորի ամբողջ ստորաբաժանումը, որը նախատեսվում է թողարկել այս ամառ:

Քանյե Ուեսթը եղել է 2018 թվականի Pornhub մրցանակաբաշխության կրեատիվ տնօրենը: Նա նաեւ բացահայտորեն քննարկել է իր կախվածությունը պոռնոգրաֆիայից։

Page Six-ը հայտնում է, որ 2022 թվականին Ուեսթը Instagram-ում գրել էր. «Հոլիվուդը հսկա հասարակաց տուն է։ Պոռնոգրաֆիան ոչնչացրեց իմ ընտանիքը. Ես գործ ունեմ այն ​​կախվածության հետ, որը խթանում է Instagram-ը: Ես թույլ չեմ տա, որ դա տեղի ունենա Նորթի եւ Չիկագոյի հետ (ռեփերի եւ Քիմ Քարդաշյանինդուստրերն են)»:



© NEWS.am STYLE