Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով

14:55   25 ապրիլի, 2024

Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով: Amazon MGM Studios-ի «The Pick Up» ֆիլմը, որում խաղում են նաեւ Փիթ Դեւիդսոնը եւ այլք, այս շաբաթվա սկզբին հայտնվեց մանուլի ուշադրության կենտրոնում, երբ անձնակազմի «մի քանի» անդամներ վիրավորում ստացան: Ստուդիան հաստատել է տեղեկությունը եւ հայտնել, որ հիմա «փաստերի հավաքման փուլում է»: Այժմ հաստատվել է, որ դաշնային հետաքննություն է սկսվել։

Ըստ The Hollywood Reporter-ի, Աշխատանքի անվտանգության եւ առողջության վարչությունը հետաքննում է այդ հարցը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ միջադեպը տեղի է ունեցել ֆիլմի երկրորդ մասի նկարահանումների ժամանակ։ Խումբը նկարահանում էր «նախապես փորձված» տեսարանը, որը «չի ընթացել այնպես, ինչպես նախատեսված էր»։

Associated Press-ի նախնական հաղորդագրության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ ապրիլի 20-ին, Վրաստանում ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Դրվագը նկարահանելու համար օգտագործվել է բեռնատար, որը, ըստ երեւույթին, բախվել է մեկ այլ մեքենայի։ Անանուն աղբյուրը միջադեպը նկարագրել է որպես «չափազանց սարսափելի վթար» եւ ասել, որ դա «նույնիսկ դժվար կամ վտանգավոր հնարք չէր»:

Հաղորդվում է, որ անձնակազմի երկու անդամներ տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մեկը, երեքշաբթի օրվա դրությամբ, մնացել է հոսպիտալացված: AP-ն ասում է, որ տուժածները վնասվածքի հետեւանքով ստացել են այտուց, կապտուկներ եւ ոսկորների կոտրվածքներ:



© NEWS.am STYLE