Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է իր հազվագյուտ Birkin պայուսակը Hermes-ից, որը պատրաստված է հիմալայան կոկորդիլոսի կաշվից եւ արժե 432 000 դոլար։
Դերասանուհին Նյու Յորքի փողոցներում հայտնվել է երկար օձիքով սպիտակ բլուզով եւ սպորտային տաբատով։
Նա իր տեսքը լրացրել է Staud + Keds սպորտային կոշիկներով եւ խոշոր, քառակուսի արեւային ակնոցով:
Բայց նրա կերպարի առանցքը Hermès Birkin-ն էր՝ երբեւէ վաճառքի հանված ամենաթանկ պայուսակը: