Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ

19:27   25 ապրիլի, 2024

Ասիայի ամենահարուստ մարդու՝ Մուկեշ Ամբանիի ավագ որդին՝ Ակաշը, սիրում է թանկարժեք մեքենաներ։ Նրա անձնական հավաքածուն ներառում է հազվագյուտ եւ ամենաթանկ մեքենաներից մի քանիսը:

Վերջերս նրան ֆիքսել են Մումբայի փողոցներում՝ կարմիր Ferrari SF90 Stradale-ի ղեկին՝ անվտանգության աշխատակիցների մեծ ավտոշարասյան ուղեկցությամբ:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Harry93 (@unknown_spotter93)

Զանգվածային շարասյունը, որը բաղկացած էր առնվազն 9 անվտանգության մեքենաներից, ներառում էր մի քանի Land Rover եւ Range Rover ամենագնացներ, ինչպես նաեւ՝ Mercedes-Benz V-Class ֆուրգոն եւ Porsche Cayenne:

Ferrari SF90 Stradale-ը Ակաշ Ամբանին գնել է 2022 թվականին։ Հնդկաստանում այս սուպերքարը վաճառվում է մոտ 1 միլիոն դոլարով:

Անցյալ տարի լրատվամիջոցները գրել էին, որ Ամբանիի Ferrari-ն վթարի է ենթարկվել, ինչի հետեւանքով ավերվել էր մեքենայի ճակատային հատվածը։ Սակայն այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չեղավ։ Եթե ​​լուրերը համապատասխանում են իրականությանը, ապա Ակաշ Ամբանին կամ ամբողջությամբ վերականգնել է միլիոն դոլար արժողությամբ սուպերքարը, կամ այն ​​փոխարինել է բոլորովին նորով։



© NEWS.am STYLE