Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել

13:31   26 ապրիլի, 2024

Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ դերասանուհի եւ մոդել Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպը «թթու հետհամ» է թողել իր բերանում։

InStyle-ին տված հարցազրույցում նա նշել է, որ այն ժամանակ զգում էր, որ կորցրել է իր անհատականությունը, եւ, հետեւաբար, այժմ նա, նույնիսկ, չի ցանկանում մտածել «այդ ոլորտից» որեւէ մեկի հետ հարաբերություններ սկսելու մասին:

«Որովհետեւ ես երբեք չեմ ուզում ինձ, պարզապես, ինչ-որ մեկի ընկերուհին անվանեն։ Ես գիտեմ, որ ես դրանից ավելին եմ»,-ասել է 34-ամյա Ֆոքսը:

«Եվ ես տեսնում եմ, որ սա շատ է պատահում այս ոլորտի կանանց հետ: Նրանք նույնքան լավն են, որքան իրենց զուգընկերը,  նրանք կարող են մի ամբողջ կարիերա ստեղծել՝ ինչ-որ տղայի հետ հարաբերություններում լինելով հանդերձ: Ես ուզում եմ կոտրել այս կարծրատիպը, ես, ուղղակի, ուզում եմ ոտքերիս վրա կանգնել եւ տղամարդու աջակցության կարիքը չունենալ»,- կիսվել է նա։

Սակայն Քանյեի հետ բաժանվելուց հետո դերասանուհին այլ կարծիքի էր. Entertainment Tonight-ի հետ զրույցում նա պնդում էր, որ ռեփերի հետ հանդիպելը «լավագույն բանն էր, որ կարող էր պատահել» իր հետ: «Նա մի տեսակ կայծ բերեց իմ կյանք, որի մասին ես, նույնիսկ, մոռացել էի»,-այն ժամանակ ասել էր նա:

Ֆոքսը Yeezy-ի 46-ամյա հիմնադիրի հետ հանդիպել է մոտ վեց շաբաթ՝ 2021 եւ 2022 թվականներին՝ նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի հետ նրա ամուսնալուծության ֆոնին: Բաժանումից հետո նա խոստովանել էր, որ իրենց հարաբերություններում «ոչ մի» սեքս չի եղել, քանի որ «իրականում դա դրա մասին չէր»:



© NEWS.am STYLE