Դքսուհի Քեյթ Միդլթոնը ծննդյան 32-րդ տարեդարձը նշելու է առանց ամուսնու

17:45   9 հունվարի, 2014

Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնն այսօր 32 տարեկան է դառնում: Նա որեւէ միջոցառում չի կազմակերպելու: Դքսուհին տարեդարձն ընտանիքի հետ է նշելու:

Սակայն Քեյթի ամուսինը՝ արքայազն Ուիլյամը, ուսման պատճառով չի կարողանա մասնակցել տոնին: Քեմբրիջի համալսարանում նրա դասերն արդեն սկսվել են: Արքայազնը գյուղատնտեսական կառավարում է ուսումնասիրում:

E! News-ի փոխանցմամբ, Քերոլ Միդլթոնն աղջկա ծննդյան օրվա նախօրեին Լոնդոնում գնումներ է կատարել: Նրան տեսել են մեծ հանրախանութներում, որտեղ նա Քեյթի համար նվեր է ընտրել:



© NEWS.am STYLE