Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները

10:37   27 ապրիլի, 2024

Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները. 31-ամյա դերասանուհին կարծում է, որ գեղեցկության աշխարհում կան «շատ անիրատեսական» իդեալներ:

«Անձամբ ես զգացել եմ, որ կոսմետիկայի աշխարհում շատ անիրատեսական չափանիշներ կան, եւ մի փոքր տխուր եմ իմ սերնդի համար»,-ասել է նա:

Դերասանուհին, ով Rare Beauty-ի հիմնադիրն է, խոստովանել է, որ պատկերացում չունի՝ ինչպես դիմահարդարվել։ Նա, պարզապես, հույս ունի, որ մյուսներն «իրենց լավ են զգում» իր ապրանքանիշը գնելուց:

Սելենան նշել է, որ իր նպատակը դիմահարդարման այնպիսի միջոցներ պատրաստելն է, որոնք կուրախացնեն իր երկրպագուներին։

Նա «տարիներ է ծախսել»՝ փորձելով ձեռք բերել որոշակի կերպար, ասում է՝ հասկացել է, որ այդ ամենը, պարզապես, «ժամանակի վատնում» էր։ «Ես չեմ հավատում կոնկրետ չափանիշներին: Ես տարիներ եմ ծախսել՝ փորձելով համապատասխանել դրանց, եւ դա ինձ ուժասպառ է արել: Դա ժամանակի վատնում է»:



© NEWS.am STYLE